«Ալեն Սիմոնյանը տվյալ տան տերը չէ և երբեք չի դիմել հասցեի անվանափոխության». Ծովինար Խաչատրյան
BLOGՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրողական հետաքննություննրի թունդ մասնագետներին
Ամենայն հավանականությամբ Civilnet-ի խմբագրակազմը սպառել է տեղեկատվության ամբողջ պաշարը՝ անցնելով ահնավանական համեմատությունների։ Այլապես հնարավոր չէ բացատրել մի տան ցուցանակի վերաբերյալ հրապարակումը, որի մասին գրում է, որ Ալեն Սիմոնյանինը չէ, հետո հերքում է իրեն՝ այն վերագրելով Սիմոնյանին և նշում, որ տան հասցեն կեղծ է։ Խմբագրակազմն իր գայթակղիչ մոլորությամբ ավելի է խորանում՝ հրապարակման վերնագրում Ալեն Սիմոնյանի անունն օգտագործելով:
Լրատվամիջոցին հորդորում եմ մեր երկրի համար մարտահրավերների պակաս չունեցող այս ժամանակահատվածում հնարավորինս ձեռքը պահել իրադարձությունների զարկերակին՝ իրապես սպասարկելով հավատարիմ ընթերցողի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Խնդրում եմ նաև չհասարակացնել լրագրողական համեմատությունների գրավչությունը, գոնե հանուն լրագրության առաջին կուրսի առաջին կիսամյակի ցանկացած դասախոսի։
Հ. Գ. Իմիջիայլոց այդ հրապարակումից հետո պարզեցի, որ նյութում նշված տարածքում վաղուց տեղադրված է «Եռագույն առաջին թաղ» ցուցանակը, ինչպես նաև «ԳուգլՄեփում» է նշված «Եռագույն փողոցը»: Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ նշեմ՝ Ալեն Սիմոնյանը տվյալ տան տերը չէ, երբեք չի դիմել հասցեի անվանափոխության, որովհետև տվյալ տան տերը չէ, հետևությունները թողնում եմ «սիրողական հետաքննությունների» լուրջ սիրահարներին։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



