Ողբերգական դեպք Երևանում
SOCIETYՈղբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմանում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Դավիթաշենի գյուղ կոչվող հատվածի Իոսիֆյան 28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնում ավտոմեքենան ամբարձիկի վրայից ընկել է աշխատակցի վրա։ Մինչ կժամանեին փրկարարները, ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն իրենց ուժերով մասամբ ուղղել են ավտոմեքենան, տակից դուրս բերել աշխատակցին: Բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը, գրում է shamshyan.com-ը:
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն 36-ամյա մահացածին դրական են բնութագրել:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



