Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Կյանքեր փոխած «թագավորական» թափառաշրջիկ մարգարիտը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պերեգրինա մարգարիտը հայտնի է իր ռոմանտիկ պատմություններով: Այնպես է ստացվել, որ այն գտած ստրուկը ստացել է ազատություն, որի մասին անգամ չէր կարող երազել: Այդ մարգարիտի «մասնակցությամբ» թագավորական դիմանկարները հաճախ ավելի շատ են, քան հենց թագավորների դիմանկարները: Մարգարիտի պատմությունն սկսվել է տասնվեցերորդ դարի կեսերին Պանամայի ծոցում: Այդ ժամանակ Ադամանյան կղզիներից մի սև ստրուկի բախտը բերել է, և նա գտել է անսովոր մարգարիտով մի խ ե ցի: Ստրու կի տե ր ե րը, տես ն ե լ ո վ գտնված մարգարիտը, քիչ է մնացել ուշաթափվեն, նման գեղեցիկ մարգարիտ նրանք չէին տեսել:

Մարգարիտն ունեցել է կանոնավոր տանձի ձև, գույնը՝ կաթնային, գրեթե թափանցիկ: Ըստ լեգենդի, նման նրբագեղ մարգարիտ ձեռք բերելու կապակցությամբ տերեըը ստրուկին ազատություն են շնորհել: Իսպանական թագավոր Ֆիլիպ Երկրորդը ստացել է այդ մարգարիտը որպես նվեր Դոն Դիեգո Թեմեսի կողմից: Դա եղել է իսկապես թագավորական նվեր: Շուտով թագավորը այն նվիրել է իր հարսնացուին՝ Մերի Թուդորին, որը հետագայում դարձել է Անգլիայի և Իսպանիայի թագուհի: Կան Մերիին պատկերող դիմանկարներ (նա նույն Արյունոտ Մերին է), որտեղ շքեղ մարգարիտը կախված է նրա կրծքին:

Մերիի մահից հետո մարգարիտը դարձել է իսպանական թագի սեփականություն և վերադարձվել է իսպանական գանձարան: Դրանից հետո, ավանդույթի համաձայն, տանձի տեսքով մարգարիտը պետք է պատկերված լիներ իսպանական բոլոր թագուհիների հանդիսավոր դիմանկարների վրա: Հաբսբուրգների դինաստիայից տանձի տեսքով գեղեցկուհին անցել է իսպանական Բորբոնսների դինաստիային: 1808 թվականը նշանավորվել է Իսպանիայի նոր թագավոր Ժոզեֆ Բոնապարտի գալուստով, որը Նապոլեոնի ավագ եղբայրն է: Հինգ տարի մնալով իշխանության՝ նա փախել է երկրից՝ հասցնելով մարգարիտը նվիրել Հորթենզիային, որը Նապոլեոնի կրտսեր եղբոր՝ Լուիի կինն է: Այդ պահից սկսած էլ հենց մարգարիտը սկսել է կոչվել Պերեգրինա, որը նշանակում է «թափառաշրջիկ»: Հետագայում մարգարիտի ժառանգ է դարձել Նապոլեոն 3-րդ կայսրը: Բայց նա փողի պակասի պատճառով ստիպված վաճառել է այն: Պերեգրինայի նոր սեփականատերն է դարձել մարկիզ Աբբերոնը, կամ, ավելի ճիշտ, նրա կինը` Լուիզա Ռասելը:

Մարքիզուհին շատ էր սիրում այն և չէր բաժանվում նրանից: Բայց մարգարիտը շատ մեծ էր, իսկ շրջանակը չէր համապատասխանում դրան: Ի վերջո, ստիպված մարգարիտի մեջ անցք է արվել, և այն կցվել է ընտանեկան վզնոցին: Այնպես է պատահել, որ Պերեգրինա մարգարիտը, սկսելով իր ճանապարհորդությունը Ամերիկայից, եղել է Իսպանիայում, ապա Անգլիայում, այնուհետև նորից վերադարձել է իսպանական երկրներ, եղել Ֆրանսիայում, ապա կրկին վերադարձել Անգլիա: Շրջելով չորս դար՝ այն լիովին արդարացրել է իր «թափառաշրջիկ» անվանումը: 20-րդ դարում Պերեգրինա մարգարիտը հասել է Լոս Անջելես: 1969 թվականին Սոտբիսի աճուրդում մարգարիտը վաճառվել է 37 հազար դոլարով, իսկ գնորդը՝ բրիտանացի դերասան Ռիչարդ Բարթոնը, այն նվիրել է իր կնոջը` հանրահայտ Էլիզաբեթ Թեյլորին: Դերասանուհին մի անգամ քիչ է մնացել կորցնի մարգարիտը, երբ նրա սիրելի շնիկը փորձել է կրծել այն:

Այդ դեպքից հետո Էլիզաբեթը որոշել է անել այնպես, ինչպես արել էր Լուիզա Ռասելը: Նա մարգարիտը մտցրել է վզնոցի մեջ: Վզնոցը ստեղծել է Ֆրանսիայում հանրահայտ Cartier ոսկերչական ընկերությունը: Արդեն Թեյլորի մահից հետո՝ 2011 թվականին, այդ վզնոցը աճուրդի է հանվել Քրիստիի աճուրդային տան կողմից, որտեղ էլ վաճառվել է 11,8 միլիոն դոլարով: Ըստ այդմ, Պերեգրինա մարգարիտը հանդիսանում է աշխարհի ամենաթանկ մարգարիտը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards