Բրիտանացի թիավարը հատել է Խաղաղ օվկիանոսը
SOCIETY53-ամյա բրիտանացին դարձել է առաջինն աշխարհում, ով միայնակ հատել է Խաղաղ օվկիանոսը Սան Ֆրանցիսկոյից մինչև Քերնս, Ավստրալիա:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` Ջոն Բիդենն իր ճանապարհորդությունն սկսել է հունիսի 1-ին և թիավարել է օրական 15 ժամ: Նա հույս ուներ Ավստրալիա հասնել մի քանի շաբաթ առաջ, սակայն նրան խանգարել է վատ եղանակը:
Ընդհանուր առմամբ, բաց ծովում բրիտանացին անցկացրել է 209 օր և 7400 ծովային մղոն տարածություն է անցել:
Նշվում է, որ տարիներ առաջ նա հատել էր Ատլանտյան օվկիանոսը և ցանկանում էր ինչ-որ ավելի բարդ բան անել:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum



