Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


«Այս իշխանությունը ոչ թե քաղաքական թիմ է, այլ գործիքակազմ. սպասարկում են դրսի օրակարգը». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանն այսօր երկրի շուրջ ծառացած վտանգները երեք խմբի է բաժանում:

«Ներկա անձանցից բաղկացած իշխանությունը քաղաքական թիմ չէ, չունի գաղափարախոսություն ու որպես գործիքակազմ է հանդիսանում: Ամենագլխավոր վտանգն այս համատեքստում է: Իշխանություն կոչվածը ընտրովի հիմունքներով վերցված մարդկանց խումբ է, որն անցել է որոշակի նախապատարստական փուլ՝ դրսի օրակարգ սպասարկելու համար: Սա նշանակում է, որ իրենց բոլոր գործողությունները, որոշումները չեն բխում Հայաստանի անվտանգության շահերից, որքան էլ փորձեն հակառակը համոզելու ճիգեր գործադրել: Մարդիկ, որոնք նստած են կառավարությունում ու Ազգային ժողովում, դրսի օրակարգեր սպասարկելու համար նախօրոք մարզված ու որոշակի պատրաստվածություն անցած խումբ են: Նրանք այսօր չեն թաքցնում, որ հենց այդ նպատակով են եկել իշխանության»,-ասաց Հ. Դեմոյանը:

Հայկ Դեմոյանի խոսքով, դեռ 2018-ին նրանք չէին թաքցնում, թե ովքեր են: «Դրսի օրակարգը սպասարկելու նպատակի տրամաբանության ներքո, եթե անգամ որևէ ձևով ՀՀ շահերին վերաբերող հարց է լինում, ապա դրանք ստորադասվում են: Երկրորդ մարտահրավերն այն է, որ այս մարդիկ ցանկացած գնով ցանկացած քայլի կգնան: Այս ամենի վառ վկայությունը շինծու հեղափոխությունն է: Ամեն ինչ պարզ է, թե ինչպես է խաբվել մի ամբողջ ժողովուրդ. այդ օպերացիան սպասարկել են կոնկրետ մարդիկ: Իրենք հիմա չեն թաքցնում, որ պատրաստ են Արցախի հարցում գնալ ցանկացած զիջման, որովհետև իրենք արդեն կատարել են պլան-մաքսիմումը: Այսինքն, ժողովրդին ցավ պատճառելով՝ գնացել են պատերազմի միջոցով հարց լուծելու ճանապարհով: Ահաբեկել են պատերազմով: Հիմա ևս պատերազմ սկսելու մոտալուտ հեռանկարով, նորից պատերազմի ուրվականով մարդկանց փորձում են ահաբեկել՝ կարծելով, թե այդպես կարող են կրկին ցանկացած հարց անցկացնել»,ասաց նա:

Դեմոյանը շեշտեց՝ երրորդ վտանգի բաղադրիչը ևս կապված է վերոնշյալ իրողությունների հետ: «Սրանց պատրաստել են խաբեության միջոցով, զարտուղի իշխանության գալ, արդյունքում ՀՀ քաղաքացիները դուրս են մնացել գործընթացից: Այսինքն, խաբեությամբ են քվեն գողացել, որպեսզի իրենց ընտրեն ու իրենց սև գործն անեն: Այս ամենը հիմա անհետևանք չի կարող մնալ: Իսկ հետևանքի մեջ մի հարց պետք է ձևակերպել. հետայսու Հայաստանի Հանրապետությունը, որպես պետականություն, որպես պետական մարմին, հիվա՞նդ է, մահացա՞ծ, թե՞ կոմայի մեջ է: Ինչո՞ւ, որովհետև հաջորդ իշխանափոխություն կոչվածը, մեղմ ասած, արդեն վտանգված է: Եթե մենք այսպիսի մեծ խաբեության ճանապարհով իշխանափոխություն անելու ենք գնացել, ապա ինչպիսի՞ն պետք է լինի հետագա ընտրությունների ճակատագիրը, պետական մեխանիզմը, պետության գործառնությունը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ սրանք կարևոր հարցադրումներ են նաև այս փուլում:

«Այսօր մենք տեսնում ենք ոչ միայն ինքնությունից, այլև արժանապատվությունից զուրկ մարդկանց մի խումբ, որը Հայաստանի արդեն խաբված քաղաքացիներին փորձում է բացատրել, թե ինչու են իրականում խաբել: Արդեն չթաքցվող խաբեբայության հետ գործ ունենք: Ասում են՝ մենք ձեզ խաբել ենք, որովհետև մեզ բերել են այստեղ կոնկրետ օրակարգով՝ ցանկացած գնով խաղաղության հասնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Պարզ ասում են, որ սպասարկում են դրսի օրակարգը, որը թեպետ կարող է ինչոր տեղ առնչվել Հայաստանի անվտանգությանը, բայց, որպես կանոն, իրենց գլխավոր լեյտմոտիվը դրսի շահը սպասարկելն է: Եվ հիմա իրենք ինչ-որ առումով կարող է և ագրեսիվ դառնան, եթե իրենց ծրագիրը չստացվի: Իսկ այդ ծրագիրը կարող է խափանել առաջին հերթին քաղաքացիական ընդվզումը: Ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցնենք: Դուք ովքե՞ր եք: Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը կարող է իջեցնել և բարձրացնել Արցախի բնակչությունը, որն այսօր վտանգված է: Դուք ձեր վտանգավոր, հրահրիչ իրարամերժ հայտարարություններով մի հատ էլ ուզում եք նշաձող բարձրացնել, իջեցնե՞լ: Այդ նշաձողն այսօր արցախցու զենքն է»,-շեշտեց Հայկ Դեմոյանը:

Նա ընդգծեց՝ միշտ է այդպես եղել, ու պատմությունը ցիկլիկ է, որից պետք չէ դժգոհել. «Մինչդեռ մենք արդեն տապալել ենք եղած հնարավորությունը, իսկ հիմա արդեն պետք է հստակ նշենք, որ ՀՀ-ն իրավասու չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, որը վերաբերում է Արցախի կարգավիճակին: Իսկ ներկա իշխանությունները կանխորոշված ելքով պատերազմ հրահրող մարդիկ են, որոնք պետք է իրենց արժանի պատիժը ստանան»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation