Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Միայն ստեր ու մանիպուլյացիաներ. ահա իշխանության ողջ զինանոցը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի ու Հայաստանի ապագան լուրջ վտանգի տակ է, ու նման վիճակում ընդդիմադիր ուժերը չէին կարող կողքից նայել, թե ինչպես են իշխանությունները հերթական սև անակնկալը մատուցում հասարակությանը: Դրանով է պայմանավորված, որ Ազատության հրապարակում նախ՝ հուլիսի 5-ի հանրահավաքով, ապա և այս օրերի նստացույցով մեկնարկած ակցիաները մեծ թափ են հավաքում։ Ընդդիմադիրների շարժմանը նորանոր ուժեր և անձինք են միանում` հիմքում ունենալով, որ սա իր բնույթով հականիկոլական, այսինքն՝ Հայաստանի ու Արցախի փրկության կոնսոլիդացիա է։ Սրան զուգահեռ՝ իշխանությունները գործի են դրել մանիպուլ յացիաների իրենց ողջ զինանոցը՝ հրապարակ նետելով ստի ու կեղծիքի նորանոր չափաբաժիններ և հույս ունենալով, որ այս անգամ ևս կկարողանան մոլորեցնել հանրությանն այնպես, ինչպես պարբերաբար արել են։

Ըստ այդմ, իշխանամերձ շրջանակների կողմից կազմակերպված ձևով հանրային դաշտ է նետվում թիրախավորող մանիպուլ յացիոն խոսույթ, որը, չնայած իր մեջ պրիմիտիվագույն շեշտադրումներ է պարունակում, սակայն նենգափոխում է իրականությունն այնպես, որ շատերի համար ոչ միայն աննկատ լինի, այլև որոշակի շերտեր միանգամից կուլ տան խայծը։ Նպատակը պարզ է՝ հատուկ թեզերի շրջանառության միջոցով իշխանությունները փորձում են վարկաբեկել յուրաքանչյուր ընդդիմադիր շարժում, միևնույն ժամանակ խաղալ հանրության նյարդերի նուրբ լարերի հետ։ Ի մասնավորի, իշխանություններն իրենց մերձակա շրջանակների միջոցով լրատվական և հանրային դաշտում այն գաղափարն են առաջ մղում, թե Փաշինյանի հրաժարականը որևէ իմաստ չունի, քանի որ դրա արդյունքում ոչինչ չի փոխվելու, Հայաստանի ու Արցախի դրությունը չի բարելավվելու, կորսված տարածքները՝ մասնավորապես Շուշին ու Հադրութը չեն վերադարձվելու և այլն։ Դրան զուգահեռ՝ իշխանամերձ քարոզիչները փորձում են ցույց տալ, թե ընդդիմությունն իբր իրավիճակից դուրս գալու ելքեր չի մատնանշում։ Այլ կերպ ասած՝ միտքն այն է, որ եթե նույնիսկ Փաշինյանի փոխարեն իշխանության գան ընդդիմադիրները, ապա նրանք չեն կարող այլ կերպ վարվել, ինչ հիմա կատարում է կամ պատրաստվում է կատարել Փաշինյանը։

Այսպիսի քարոզչական «հնարքով» իշխանությունները հեռահար մի քանի նպատակ են հետապնդում. նախ՝ հիմքեր ստեղծել հետագայի համար, որ երբ Փաշինյանն իր ստորագրությունը դնի հաջորդ կապիտուլ յացիոն փաստաթղթի տակ, արդարացվի նրանով, թե դա միակ ճանապարհն էր, այլ ելք չկար, որ նույնիսկ ընդդիմությունն ընդունակ չէր այլընտրանք առաջարկել, և երկրորդ՝ կոտրել ընդդիմադիր տրամադրությունների թափը։ Իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվող խոսույթի մյուս տեսակը վերաբերում է արդեն պատերազմի և խաղաղության դիսկուրսին կամ դիլեմային։ Եվ հիմնական քարոզչական խայծն այն է, որ եթե Նիկոլը մնա իշխանության, ապա խաղաղություն է լինելու, քանի որ նա իր ողջ ջանքերը ներդնում է «խաղաղության դարաշրջան» բացելու համար, իսկ երբ ընդդիմությունը հաջողի ու Փաշինյանին հեռացնի, ապա պատերազմ է սկսվելու։ Եվ փորձ է կատարվում ցույց տալ, թե ընդդիմությունը ռևանշի գաղափարով է առաջնորդվում, որն էլ անխուսափելի է դարձնելու նոր պատերազմը։

Դե, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, թեկուզ 25 տարին մեկ, ու ներկայիս այս «մանևրը» ինչ-որ առումով հիշեցնում է 1997 թվականի իրավիճակը, երբ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» խորագրով հոդվածը։ Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Ղարաբաղի գոյատևման ապահովման համար նրան հարակից շրջանների վերադարձը՝ բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից, իսկ որպես դրան այլընտրանքը կարող է լինել միայն պատերազմը։ Իսկ իր հրաժարականի տեքստում Տեր-Պետրոսյանն ասում էր, թե խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը: Իհարկե, ժամանակը ցույց տվեց, որ ամենևին էլ այդպես չէ, բայց, միևնույնն է, ներկայիս իշխանական քարոզչական թեզերը շատ նման են Տեր-Պետրոսյանի առաջ քաշած մոտեցումներին։ Հասկանում ենք, իհարկե, որ ո՛չ խելացիության, ո՛չ արժեքաբանության տեսակետից առաջին նախագահին ու Նիկոլին պարզապես անհնար է դնել նույն նժարին, դա պարզապես վիրավորանք կլիներ Լևոն ՏերՊետրոսյանի հանդեպ:

Մյուս կողմից՝ ներկայիս պայմաններն ու 1997 թվականի իրավիճակը նույնական չեն, քանի որ 1997 թվականին Հայաստանը դեռևս հաղթած կողմ էր հանդես գալիս, իսկ ներկայումս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խայտառակ պարտություն կրած, հազարավոր զոհեր տված ու կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրած կողմ է։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ, ըստ էության, Փաշինյանն ուզում է տեղավորվել այս «ծիրի» մեջ։

Այսօր կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նոր մանիպուլ յացիոն հնարքներ է կիրառելու, այդ թվում՝ պոպուլիստական հայտարարություններ անելով Արցախի կարգավիճակի առումով, որպեսզի հնարավոր լինի նոր թմրաբաժին հասցնել հասարակությանը և թուլացնել ընդդիմադիր շարժման հիմքերը: Իսկ եթե հնարավոր լինի թուլացնել իր դեմ ուղղված շարժումը, այդ ժամանակ կանի իր քայլ ը՝ անակնկալի բերելով նույնիսկ իր թիմակիցներին: Մնում է հասկանալ՝ արդյո՞ք նա այդքան ժամանակ ունի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy