Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


«Հետփաշինյանական Հայաստանի վերաբերյալ կոնսենսուս ունենալը կարևոր է, ուժի այլընտրանքային կենտրոնը՝ անհրաժեշտություն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք բրյուսելյան եռակողմ, ինչպես նաև Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպումներին, խոսել նաև Արցախի շուրջ առկա գործընթացներից: «Հայաստանի գործող ղեկավարը բոլոր կողմերին՝ Մոսկվային, Բրյուսելին, Վաշինգտոնին, անգամ Անկարային ու Բաքվին բոլոր հարցերի վերաբերյալ «այո» է ասել: Բոլոր հարցերին՝ սկսած Հայաստանում կենսաբանական լաբորատորիաների փակման անհրաժեշտությունից, վերջացրած Արցախի հարցի կարգավորմամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում: Այսինքն, մի իրավիճակ է, երբ բոլոր կողմերին ասվում է «այո» այն ակնկալիքով, որ այդ կողմերից որևիցե մեկը՝ առաջին հերթին, երևի, Անկարան, կաջակցի իշխանությունը պահելու հարցում: Բայց խնդիրն այն է, որ երբ բոլորին ասում ես «այո», ամեն դեպքում, այդ խմբից ինչ-որ մեկին «գցելու ես»:

Ակնհայտ է, որ ռուսական կողմն այստեղ ռազմական ներկայություն ունի, մեր տնտեսական կապերը շատ հզոր են, Ռուսաստանն իրականում ռազմաբազա ունի նաև Արցախում: Այս պայմաններում Ռուսաստանին «այո» ասելն ու խաբելը շատ դժվար է լինելու: Բայց փաստը մնում է փաստ. քանի որ բոլոր կողմերին ասել է «այո», վերջում ինչ-որ մեկին պաշտոնական Երևանը «գցելու է», ինչի հետևանքով Հայաստանի հարաբերությունները, նշաձողը, օրակարգն այդ կողմի հետ գահավիժելու են: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ցանկությունն ուղիղ հակասության մեջ է մտնում Հայաստանի ինքնիշխանության, Արցախի տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով նշվածի բացասական բնույթը:

Դիտարկելով Արցախի շուրջ մեսիջների առկայությունը ՌԴ-ում, և բացակայությունը՝ Բրյուսելում, մեր զրուցակիցը նախ նշեց, որ մինչ օրս ՌԴ-ի հիմնական առաքելությունը Հարավային Կովկասում նոր պատերազմ թույլ չտալն է: «Իրենց անհրաժեշտ է, որ Հարավային Կովկասում, իսկ առաջին հերթին՝ Արցախում մաքսիմալ խաղաղություն լինի, չլինեն սրացումներ և խնդիրներ: Ռուսաստանի քաղաքականությունն այս պահին ուղղված է նրան, որ խաղաղապահներն այնտեղ լինեն, հայկական բնակչությունը ապրի, իսկ կողմերը վերադառնան հարցերի քննարկմանը մեկ այլ ժամանակահատվածում: Այդ «մեկ այլ ժամանակահատվածը» պետք է գա այն ժամանակ, երբ կոնֆլիկտի որոշակի մենեջմենթ տեղի ունենա: Մասնավորապես, ռուսները բազմիցս հայտարարել են, որ Արցախում հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունները պետք է գան Արցախ, գործողություններ իրականացնեն: Ռուսական կողմի կոնցեպտի հիմքում հետևյալն է՝ այնպես անել, որ տեղի հայերը մնան Արցախում, որպեսզի իմաստավորվի խաղաղապահների ներկայությունը, այնպես անել, որ կողմերի միջև սահմանի բացում տեղի ունենա, ինչը կհանգեցնի տնտեսական որոշակի կապերի: Ռուսների ընկալմամբ, նշվածը կնվազեցնի երկու կողմի միջև լարվածությունը: Իրենք ասում են՝ սա անենք, իսկ կարգավիճակի վերաբերյալ կխոսենք ապագայում: Ապագա ասելով՝ առաջին հերթին նկատի ունեն իրավիճակ, երբ իրենք ազատված կլինեն ուկրաինական գլխացավանքից»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Արևմուտքն այս առումով հակառակ մոտեցում ունի:

«Իրենք փորձում են արագացնել գործընթացը, ինչը տրամաբանական է: Եթե Հայաստանից հնչում են հայտարարություններ, որ պատրաստ ենք իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեր սպասելիքները, սա նշանակում է, որ պաշտոնական Երևանն իրապես պատրաստ է շատ ցավոտ զիջումների, պատրաստ է ընդհանրապես հրաժարվել արցախյան պետականությունից: Սա Արևմուտքի համար պատմական շանս է. այսինքն՝ «լուծել» Ղարաբաղյան խնդիրը, Արցախը հանձնել Ադրբեջանին, դրա հետ մեկտեղ հանգեցնել նրան, որ ռուսական խաղաղապահ զորքերը դուրս գան Արցախից՝ այդ դեպքում, այսպես ասած, «Ադրբեջանի տարածքից»: Նման պարագայում արդեն անիմաստ կլինի ռուսական զորքերի ներկայությունը նաև Գյումրիի ռազմաբազայում, և Հարավային Կովկասն ընդհանրապես դուրս կգա Ռուսաստանի ազդեցության գոտուց: Արևմուտքը սա չի անում Հայաստանը կամ հայ ժողովրդին ոչնչացնելու կամ այլ նպատակներ ունենալու համատեքստում: Իրենց մտադրություններն ավելի շատ կապված են ռուսական պետության գոյության հետ: Իրենք ամեն ինչ անում են Ռուսաստանին ու ռուսական շահերին վնաս հասցնելու համար: Եվ եթե այդ ճանապարհին անհրաժեշտ է զոհաբերել 117 հազար բնակիչ ունեցող Արցախը, կանեն: Եթե դրա համար անհրաժեշտ է 650 հազար քառակուսի կիլոմետրանոց Ուկրաինան ոչնչացնել, պատերազմել մինչև վերջին ուկրաինացին, դա ևս կանեն: Ու տրամաբանական է, որ քանի դեռ Ուկրաինայում պատերազմ է, իրենք փորձում են շտապել: Առհասարակ, երբ պետությունդ հանում ես աշխարհաքաղաքական աճուրդի, տրամաբանական է նաև, որ ամեն մեկը փորձելու է քո հաշվին իր շահերը սպասարկել՝ լինի դա Մոսկվան, թե Բրյուսելը»,-նկատեց Բ. Մաթևոսյանը:

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը իջեցնելու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ նա հավելեց. «Նշվեց նաև, որ եթե ՄԱԿ-ից արցախահայության հետ կապված անվտանգային երաշխիքներ ստանանք, կարելի է ասել, մեր հարցերը կլուծենք: Մարդիկ պետք է հասկանան, որ այս իշխանությունները առաջարկում են Արցախի պետականությունը փոխարինել հումանիտար տարածք դառնալու գաղափարով: Իրենք ասում են հետևյալը. «Ժողովուրդ ջան, չեք ուզում, չէ՞, ձեր երեխաներին ուղարկել Արցախ ծառայելու: Մենք հայտարարում ենք, որ Արցախը միջազգային մանդատի ներքո գտնվող մի տարածք է, ուր պայմանականորեն ռուս խաղաղապահներն ապահովում են տարածքի անվտանգությունը, ՄԱԿ-ի ինչ-որ կառույց զբաղվում է երեխաների կրթության հարցով, Կարմիր խաչը՝ մարդասիրական ծրագրերով, բոլոր կողմերը հետևում են, որ, օրինակ՝ «Ադրբեջանի կազմում եղած Արցախում» հայոց լեզվի ու ադրբեջաներենի դասաժամերի համամասնությունը պահպանվի»: Իրենց առաջարկածը սա է: Մինչդեռ մի քանի կարևոր հանգամանք կա: Նախ՝ ՄԱԿ-ը գործընթացների վրա ազդելու ընդհանրապես ոչ մի միջոց, գործառույթ ու հնարավորություն չունի: Այսինքն, եթե վաղը այս ամենի շրջանակներում Ադրբեջանը որոշի ցեղասպանություն իրականացնել Արցախում, ՄԱԿ-ը դա կանխելու գործնական ոչ մի մեխանիզմ չունի»:

Այս առումով մեր զրուցակիցը շեշտեց՝ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից վավերացված Մինսկի փաստաթղթերի փաթեթը կյանքի կոչվեր, այնտեղ պատերազմ չէր լինի: «Այսինքն, ինչո՞ւ է մեզ թվում, որ Ուկրաինայի դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կարող են չաշխատել, իսկ մեր պարագայում պարտադիր կաշխատեն: Պատերազմը ավարտվեց, հետո Ադրբեջանն ասում է, որ իր կենսական տարածքը պետք է ավելանա, իրեն անհրաժեշտ է «Զանգեզուրի միջանցքը»: Եթե իշխանությունների կողմից ՄԱԿ-ի հետ կապված հայտարարությունները կյանքի կոչվեն, սկզբից Արցախն է վերածվելու հումանիտար տարածքի, հետո Սյունիքը և այսպես շարունակ՝ Հայաստանի բոլոր մարզերը: Սա չեմ ասում վախեցնելու համար, սա փաստ է: Իրենք սրան են տանում, մնացածը՝ կարգավիճակի հետ կապված բառախաղերը և բոլոր խոսակցությունները, սուտ են: Իրականում տանում են նրան, որ Հայաստանի ու Արցախի պետականությունները փոխարինվեն հումանիտար տարածքով: Օրինակ՝ ՀՀ անվտանգությունը ապահովի ՀԱՊԿ-ը, Արցախինը՝ խաղաղապահները, և այլն: Սա է իրենց առաջարկը: Եթե իշխանությունների այս վարքագիծն ու գործողությունները շարունակվեն, ու Հայաստանը շարունակի մնալ աշխարհաքաղաքական աճուրդում, մեր երկրի ինքնիշխանության մակարդակն այնքան է նվազելու, որ Հայաստանի անվտանգությունն ապահովող ուժը կարող է ՀՀում հարկեր հավաքելու պահանջ դնել: Կարող է պահանջել ու հիմնավորել նրանով, որ եթե պետությունն իր գլխավոր՝ անվտանգության ապահովման գործառույթը չի կատարում, ուրեմն հարկերն էլ չպետք է հավաքի»,-ընդգծեց Մաթևոսյանը:

Նա շեշտեց՝ եթե անգամ Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին միջազգային հանրության հորդորի վերաբերյալ հայտարարությունը ճիշտ լինի, դա չի նշանակում, որ Հայաստանն ու Արցախը դրա հետ պետք է համաձայնեն: «Մենք ունենք մեր ազգային ու պետական շահերը, խնդիրները, որոնք պետք է կարգավորենք: Ամեն ինչ չէ, իհարկե, որ Հայաստանից է կախված: Միևնույն ժամանակ, շատ հարցեր կախված են մեր դիրքորոշումից, նրանից, թե մեր քաղաքական էլիտան ինչպես կկարողանա կազմակերպվել ներկայիս փուլում: Ես գործողությունների տրամաբանությունը, անկեղծ ասած, հասկանում եմ: Ինձ համար այն տեսանելի է, բայց, բացի հանրային կոնսենսուսից առ այն, որ Փաշինյանը պետք է հեռանա, շատ կարևոր է կոնսենսուս ունենալ հետփաշինյանական Հայաստանի վերաբերյալ: Սկսած նրանից, թե ինչ կուսակցական համակարգ ենք ունենալու, ինչ տնտեսական մոդելով ենք առաջ շարժվելու, ինչպես ենք պատկերացնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ գոյակցությունը մեր տարածաշրջանում, ինչպիսի պատկերացումներ ունենք դելիմիտացիայի, դեմարկացիայի վերաբերյալ: Կան հարցեր, որոնք պետք է լուծել հիմա՝ մինչև այն պահը, քանի Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել: 2018-ին «ով ուզում է լինի, միայն Սերժը չլինի» թեզը գլխավորներից մեկն էր:

«Ով ուզեց», եկավ, ու տեսանք՝ ինչ եղավ: Հիմա Հայաստանում եկել է քաղաքական տեքստերի ու քաղաքական բովանդակության ժամանակը: Պետք է հստակ պայմանավորվածությունների ինչ-որ մակարդակ ձեռք բերվի՝ սկսած նրանից, թե անցումային կառավարության կազմում ովքեր են լինելու, ինչպես են գործելու: Ի վերջո, պետք է հասկանանք, որ իշխանություն փոխելու համար, բացի քաղաքական տեքստերից, կոնսենսուսից, անհրաժեշտ է նաև ուժի այլընտրանքային կենտրոն: Երբ Հայաստանում ուժի այլընտրանքային կենտրոն կլինի ու կկարողանա իր շուրջը միավորել հանրության լայն շերտերին, շատ փոփոխություններ արագ ընթացք կստանան: Հաշվի առնելով այն, ինչ տեսնում ենք հիմա, իմ նշածից շատ բաներ, այնուամենայնիվ, տեղի են ունենալու: Հույս ունեմ, որ 17 ուժերի շարժման շրջանակներում տեղի ունեցած գործընթացներից մարդիկ որոշակի հետևություններ են արել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.