Լուիզիանայում ոստիկանական մեքենան թռել է ճանապարհից բվեճի հարձակումից հետո
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է .
Ոստիկանության սպա Լանս Բենջամինը պարեկում էր Լուիզիանա նահանգի Քովինգթոն քաղաքի փողոցները, երբ բաց պատուհանից մեքենա է ներխուժում մի բու, հաղորդում է WVUE հեռուստաալիքը։
Բուն անհայտ պատճառներով ճանկռել եւ կտցել է ոստիկանին, ինչի հետեւանքով նա կորցրել է մեքենայի կառավարումը եւ դուրս թռել երթեւեկելի մասից։ Երբ ոստիկանը բացել է դուռը, թռչունը հեռացել է, հաղորդում է Gazeta-ն։
Նշվում է, որ տղամարդն աննշան վնասվածքներ է ստացել եւ բուժզննումից հետո վերադարձել աշխատանքի։
Նրա ղեկավարն ասել է, թե դեպքի մասին ստացված ահազանգը սկզբում չար կատակի տեղ է դրել։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



