Մեքենայի կտրուկ շրջադարձի պատճառով հղի կինն ու 6-ամյա փոքրիկը սալջարդ են ստացել
SOCIETYՀունիսի 28-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 24-րդ կմ-ին` դեպի Հանքավան ընթանալիս, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կայանել ճանապարհի հարակից կանաչապատ գոտում, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հունիսի 29-ին՝ ժամը 01:35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ այտային շրջանի սալջարդ վերք, իրանի ձախ կեսի սալջարդ, հղիություն 25 շաբաթական» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա կին և «աճուկի սալջարդ» ախտորոշմամբ 6-ամյա տղա, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են նշված վթարի ժամանակ:
Կատարվում է քննություն:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
4
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum
5
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times



