Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


«Օրենքի այս նախագիծն ընդհանրապես պետք է ոչնչացվի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Քաղհասարակության ներկայացուցիչներն այն որակում են հակաժողովրդավարական և հակասահմանադրական` նշելով, որ այն ոտնահարում է մարդու իրավունքները: Բարձրաձայնում են, որ իրենց առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել օրինագծի հեղինակների կողմից: Այժմ կոչ են անում ՀՀ նախագահին, որպես Սահմանադրության երաշխավորի, վիճահարույց օրինագիծն ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունելու դեպքում չստորագրել այն և հետ ուղարկել լրամշակման նպատակով։

Ավելի վաղ տարածված հայտարարության մեջ, որին միացել են մի քանի տասնյակ ՀԿներ, մասնավորաբար, նշված է. «Առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ այդ թվում պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որն, ըստ էության, հասարակության բողոքի դրսևորման ձև է, ինչի արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման… ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի օրինագծի, որում «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությունը ՀՀ օրենսդրությամբ կիրառված չէ: Ընդերքօգտագործողներին պատրաստվում են ընդառաջել անգամ այն դեպքում, երբ սեփական ժողովուրդը դեմ կլինի նրանց գործունեությանը»:

Բնապահպան Հակոբ Սանասարյանը կիսում է քաղհասարակության մտահոգությունները: Կարծում է, որ այս օրենքի կյանքի կոչումով մտահոգության հիմնական թիրախում ողնաշարային նշանակություն ունեցող Ամուլսարն է: «Պետությունը փաստորեն արտոնություններ է տալիս ընդերքօգտագործողներին` թալանչիներին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենց առաջին օրվանից ուներ ավերման ծրագիրը, և դրա ամենավառ ապացույցը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հեռացումն էր պաշտոնից: Նա ստուգումներ կատարեց, բազում հարցեր բացահայտեց, նրան հիմնականում Ավինյանի բերանով ասվում էր, որ նման գործեր չպետք է արվեն: Երկրում այն կարգն է հաստատված, որ պրոֆեսիոնալը և երկրի հոգսերով տարված մարդը պաշտոն զբաղեցնելու շանս չունի: Վերադառնալով օրինագծին՝ ակնհայտ է, որ սա անում են Ամուլսարի և հարանման հանքավայրերը շահագործելու նպատակով և կանգնում են հանցագործների թիկունքում: Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կանգնում են պետության և ժողովրդի ունեցվածքը կողոպտողների թիկունքում: Ժամանակին քարոզչական աշխատանք էր տարվում Ամուլսարը շահագործելու հարցում, տպավորություն է, թե հիմա նույն քաղաքականությունն է վարում Հայաստանը մաս-մաս Ադրբեջանին հանձնելու հարցում: Իմիջիայլոց, երկու հարցում էլ նա շատ տաղանդավոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը:

Հավաստում է` այս օրինագիծն ուղղված է հանքարդյունաբերության ոլորտին: Ի դեպ, վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես տարբեր համայնքներում հրավիրված հանրային լսումների ժամանակ քաղաքացիները մերժում են հանքարդյունաբերողների նախագծերը, քանի որ տեսնում են, թե հանքերն ինչ անդառնալի վնասներ են հասցնում բնությանը: Իսկ օրենքում նման փոփոխություն անելու պարագայում քաղաքացու ձայնն այլևս լսելի չի լինի: Քաղհասարակության ներկայացուցիչների` ՀՀ նախագահին ուղղված նամակին, որով առաջարկվում է ԱԺ-ի կողմից օրենքի ընդունման դեպքում այն չստորագրել և հետ ուղարկել լրամշակման, միանում է նաև բնապահպանը, միևնույն ժամանակ հավելում. «Այդ նախագիծն ընդհանրապես պետք է ոչնչացվի: Առանց այն էլ «Ընդերքի մասին» օրենքն ընդհանուր առմամբ հակապետական է, հակաժողովրդական, բացառությամբ մի քանի դրույթների, որոնք մեզ համար նպաստավոր են: Դա խայտառակություն է, օրենք, թե ինչպես կողոպտել երկիրը: Հիմա ցանկանում են էլ ավելի վատթար վիճակի հասցնել «Ընդերքի մասին» օրենսգիրքը»,-եզրափակում է Հակոբ Սանասարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer