Թող աստվածային սերն ու օրհնությունն անպակաս լինեն հայ օջախներից. Նաիրի Սարգսյան
BLOGԱուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ՝
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ: Մենք՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ, պատմական դեպքերով պայմանավորված, ապացուցել ենք, որ հայկական եկեղեցիներում ու օջախներում հնչեցված աղոթքներն առ Աստված ամենազորեղն են, և դա է մեր ժողովրդի փրկության ուղին:
Այսօր Հայաստանի և Արցախի համար տագնապային ու դժվար ժամանակներ են, սակայն դրանք հաղթահարելի են մեր միասնությամբ, տոկունությամբ, բարեպաշտությամբ և առ Աստված մեծ հավատքով: Ապրելով քրիստոնեական արժեքներով ու սկզբունքներով, պահպանելով մեր ինքնությունը, ազգային դեմքն ու արժանապատվությունը՝ կառուցելու ենք հզոր հայրենիք:
Թող աստվածային սերն ու օրհնությունն անպակաս լինեն հայ օջախներից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



