Երևանում բախվել են թիվ 44 երթուղու ավտոբուսն ու թիվ 473 երթուղու «Գազելը». վարորդներից մեկը եղել է խմած
SOCIETYԱյսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ 37/9 հասցեի դիմաց, բախվել են թիվ 44 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի և Դարբնիկ գյուղից Երևանի երկաթագծի կայարան՝ թիվ 473 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արամ Վարդանյանն ու Ռազմիկ Բարսեղյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Գազելի» վարորդը եղել է ոչ սթափ (խմած): Վերջինիս վարորդը տեղում պարեկային ծառայության աշխատակցի կողմից զրկվեց վարորդական իրավունքից:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



