Հայաստանի հավաքականը 7 ոսկե մեդալ է նվաճել ԵԱ-ում
SPORTՓաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում մասնակցել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությանը։
Հայաստանի 10 ներկայացուցիչներից մեծահասակների 67,5 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Մակար Թամրազյանը, որը Եվրոպայի 3 ռեկորդ է սահմանել, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Ոսկե մեդալակիրներ են դարձել նաև Արա Խաչատրյանը (82,5 կգ), Կարեն Հովհաննիսյանը (90 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Գևորգ Ալեքսանյանը (110 կգ): Վերջինս Եվրոպայի ևս 2 ռեկորդ է սահմանել:
Պատանիների մրցաշարում առաջին տեղը գրավել են Լևիկ Հակոբյանը (52 կգ) և Նարեկ Թամրազյանը (67,5 կգ):
Մրցաշարին մասնակցել է 14 երկրի 460 մարզիկ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



