Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ)․ Սահմանադրական դատարանը որոշ վերապահումներով մերժել է ընդդիմության դիմումը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հայաստան՝ Ոստիկանության աշխատողի օր , Բուլղարիա՝ Առաջին Սահմանադրության օր, Դանիա՝ Մարգարետ թագուհու ծննդյան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1844 – ծնվել է ֆրանսիացի գրող, մեծ հայասեր Անատոլ Ֆրանսը։ 1958-վախճանվել է երգահան Վաղարշակ Սրվանձտյանը։ -ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը։

1990- ԱՄՆ-ում «բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը կատարել է իր առաջին էվթանազիան։ 1994 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը անընդհատ և համառ հարձակումների շնորհիվ գրավել է Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր։ Ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 2000 զինվոր (600 սպանված), հայկական բանակին է անցել ադրբեջանական բանակի 28 միավոր զրահատեխնիկա, այդ թվում` 8 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա և 15 զրահամեքենա։

2001- ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը։

2003-Սահմանադրական դատարանը որոշ վերապահումներով մերժել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի՝ 2003 թվականի մարտի 5-ին անցկացված նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումը:

2004- Մատենադարի մոտ տեղի է ունեցել հայաստանյան ընդդիմության հերթական հանրահավաքը՝ առաջինը ապրիլի 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ցրելուց հետո:

2006-հայազգի փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը և Վարդգես Եղիայանը հայց են ներկայացրել ընդդեմ «Դոյչե բանկ» և «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների՝ պահանջելով վերադարձնել Ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները:

2008- Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

2012-վախճանվել է քանդակների վարպետ Էդուարդ Տեր –Ղազարյանը;

2016-Ազգային ժողովում 4+4+4 ձևաչափով բանակցություններն ավարտվել են առանց փոխհամաձայնության: Թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը հայտարարել են, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի կայացել:

2018-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած մի քանի ուսանողներ փակել են մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքի հարակից ճանապարհներն ու խաչմերուկները: Առավոտվանից Շիրակի մարզպետարանի շենքն է հայտնվել շրջափակման մեջ: Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարների հանրահավաք։

ԱՇԽԱՐՀ

1705-Անգլիայի թագուհի Աննան ասպետ է ձեռնադրել գիտնական Իսահակ Նյուտոնին ։

1797-թագադրվել է ռուսական ցար Պավել 1-ինը։

1828-վախճանվել է իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան։

1862-ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիները գրավել են Նոր Օռլեանը։

1871-Բեռլինը դարձել է Գերմանիայի մայրաքաղաք։

1889-ծնվել է անգլիացի և ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Չարլի Չապլինը։

1906-ավարտվել է ստորջրյա մալուխի կառուցումը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։

1917-Ֆինլանդիայից Պետերբուրգի կայարան է ժամանել վտարանդի Վլադիմիր Լենինը։

1934-ԽՍՀՄ-ի Կենտրոնական գործադիր կոմիտեն հատուկ որոշումով սահմանել է Խորհրդային Միության հերոս պատվավոր կոչումը։ 1940-ծնվել է Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդը։

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային Լ-3 ռազմանավի կողմից խորտակվել է գերմանական Գոյա տրանսպորտային նավը։ Արդյունքում ավելի քան 6 000 մարդ է զոհվել։

1992-գահընկեց է արվել Աֆղանստանի նախագահ Մուհամմեդ Նաջիբուլլան։

2007- ԱՄՆ-ի Վիրջինյան պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական ավանում կորեական ծագման 23 –ամյա չորրորդ կուրսի ուսանող Չո Սին Խին կրակ է բացել մարդաշատ վայրում, որի արդյունքում 32 անձ զոհվել է, իսկ 40-ը ստացել են հրազենային վիրավորում։

2014-Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ծովափին խորտակվել է Սևոլ լաստանավը, որի արդյունքում 304 մարդ է զոհվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia