Յունիբանկը դարձել է «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկեր
SOCIETYՅունիբանկը, որն ավանդաբար հանդես է գալիս՝ որպես «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստատեսային խաղի և «Դիլիջանյան խաղեր» փառատոնի հովանավոր, դարձել է «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկերը։ Շարժման հիմնական նպատակն է՝ խթանել ինտելեկտուալ ժամանցի գաղափարը։
Ստեղծելով դպրոց-ուսանողական ինտելեկտուալ խաղերի լիգաներ՝ հայ գիտակները ոչ միայն իրենց փոխարինողներ են պատրաստում, այլև զարգացման նոր հորիզոններ են բացում մատաղ սերնդի համար՝ օգնելով երիտասարդներին ինքնադրսևորվել, ձեռքբերել առաջնորդության և թիմային աշխատանքի փորձ:
Ինտելեկտուալ խաղերի միջոցով թիմբիլդինգը նույնպես Հայաստանում մեծ տարածում է գտնում։ Էրուդիցիան և մտածողության ճկունությունը, արդար մրցակցությունը և հաղթելու ձգտումը, ընկերությունն ու համագործակցությունը համախոհների հետ այն արժեքներն են, որոնք հավասարապես կիսում են «Համահայկական ինտելեկտուալ շարժումը» և Յունիբանկը։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



