Ադրբեջանը հայտարարել է Գորիս-Կապան ճանապարհահատվածը «առնվազն մինչեւ հաջորդ ձմեռ» փակ պահելու մտադրության մասին
SOCIETYԱդրբեջանը հայտարարել է Գորիս-Կապան ճանապարհահատվածը «առնվազն մինչեւ հաջորդ ձմեռ» փակ պահելու մտադրության մասին։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել է, որ ադրբեջանցիների կողմից գրավված ճանապարհահատվածը փակվել է բետոնե բլոկներով, իսկ տեղաշարժն արգելվել է։
Haqqin.az-ը գրել է, որ «ճանապարհն ամբողջությամբ փակ է, եւ դա կշարունակվի առնվազն մինչեւ հաջորդ ձմեռ։ Եթե ձմռան ամիսներին իրանական փոխադրողներից պահանջներ լինեն, երթեւեկությունը կարող է վերականգնվել»։
Դեռ պարզ չէ՝ արդյոք այս հայտարարությունը ադրբեջանական կայքի խմբագիրների ցանկությունն է, թե Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



