Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը՝ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում. «Հայաստանի Հանրապետություն»

INTERNATIONAL NEWS

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինական ճգնաժամն օբյեկտիվորեն իր ազդեցությունն է ունենում աշխարհաքաղաքական բոլոր գործընթացների վրա, հատկապես՝ նրանց, որոնցում որոշակի ներգրավվածություն ունի Ռուսաստանը: ՌԴ-ի դեմ հայտարարված ամբողջական պատժամիջոցների շրջանակներում Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ն միջոցներ են ձեռնարկում ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ոլորտում, ինչը ենթադրում է Մոսկվայի հետ շփումների (առնվազն այս փուլում) սառեցում գրեթե բոլոր հարթակներում: Թերեւս, սա նկատի ուներ Սերգեյ Լավրովը, երբ Հայաստանի իր պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարեց, թե Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահները ռուսաֆոբիայի համատեքստում, ժխտելով Ռուսաստանին առնչվող ամեն ինչ, հայտարարել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում չեն ուզում շփվել ՌԴ-ի հետ: «Եթե նրանք պատրաստ են զոհաբերել Արցախում եւ ընդհանրապես տարածաշրջանի կարգավորման հարցերը, այս դեպքում՝ հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է»,- ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտնեց նա: Լավրովը նաեւ նկատեց, որ արեւմտյան երկրները նման բազմաթիվ հարցերում են այդպիսի քաղաքականություն որդեգրել՝ դադարեցնելով շփումները ՌԴ-ի հետ եւ փորձելով թելադրել իրենց կամքը: Այդ վարքագիծն անպատասխանատու համարելով՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց, որ իր երկիրը շարունակելու է իրականացնել խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը եւ եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: Ս. Լավրովի հայտարարությունը լիովին տեղավորվում էր այսօր աշխարհում վարվող քարոզչական դիվանագիտական պատերազմի տրամաբանության մեջ, եւ լիովին օրինաչափ էր, որ ՌԴ ԱԳ նախարարը պետք է օգտվեր ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից՝ համապարփակ պատժամիջոցներ սահմանած արեւմտյան երկրներին  դիվանագիտական հարվածներ հասցնելու համար: Պարզ է նաեւ, որ ուկրաինական հակամարտության ընթացքում Կիեւին ակտիվ աջակցություն ցուցաբերող ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ՌԴ-ի հետ «փակ դռների» հետեւում անցկացվող բանակցությունների ժամանակ պետք է նման բան հայտարարած լինեին, բայց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ (ընդ որում՝ ոչ միայն «փակ դռների» հետեւում) հայտնում են, թե Արցախի հիմնահարցի երկարաժամկետ կարգավորումը տեսնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ընթացիկ աշխարհաքաղաքական վիճակը դժվարացրել է Մինսկի խմբի աշխատանքը, բայց հայկական կողմը ՄԽ այլ երկրներից ստանում է ազդակներ, որոնք խոսում են այն մասին, որ միջազգային հանրությունը շարունակում է Արցախի հարցի կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ի հակադրություն այն բանի, որ Ադրբեջանը հայտարարում է, թե համանախագահությունն այլեւս անելիք չունի, քանի որ Բաքուն պատերազմով լուծել է խնդիրը: Ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարի՝ Լավրովը կրկնեց իր առաջին պնդումը եւ հայտարարեց, որ Ռուսաստանն իր մոտ դաշնակիցների շահերը չի զոհաբերի աշխարհաքաղաքական գործընթացներում եւ հետեւողական կլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանն աջակցելու հարցում: ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունից երկու օր անց, հանգստյան օրերից անմիջապես հետո շատ արագ Հայաստան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Միանշանակ է, որ Հայաստանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Ֆրանսիան չէր կարող չարձագանքել ՌԴ-ի՝ Հայաստանի շահերը զոհաբերելու մեջ Ֆրանսիային ուղղված խոսքերին: Օպերատիվ կազմակերպված այցը խոսում է հենց այդ մասին: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Միրզոյանն ու Ռոքֆոյը կարեւորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Երեկ էլ, «Արմենպրեսի» տեղեկացմամբ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ որպես համանախագահող երկիր՝ վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ եւ Մինսկի խմբի համանախագահ։ «Այդ կարգավիճակով Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որպեսզի առաջընթաց գրանցվի հումանիտար հարցերում, եւ շարունակում է աջակցել սահմանազատման աշխատանքներին, տարածաշրջանի մեկուսացումը վերացնելու գործընթացին, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը»,-ասվում է հայտարարության մեջ: Վերեւում դիտարկված գործընթացներից եւ հայտարարություններից կարելի է անել միայն մեկ հետեւություն՝ աշխարհաքաղաքական ներկա զարգացումների պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի պետություններն առայժմ իրենց առաքելությունը փորձում են շարունակել միմյանցից առանձին: Պարզ է, որ դրանք արդյունավետ կլինեն միայն միասնական հարթակի ձեւաչափում քաղաքական կարգավորման գործընթացներն առաջ տանելու դեպքում: Մյուս կողմից էլ միանշանակ է, որ ուկրաինական ճգնաժամի հաղթահարումից հետո եռանախագահներն իրենց առաքելությունը կիրականացնեն միասին: Նման ակնկալիքների համար հիմք է այն փաստը, որ նախկինում էլ համանախագահող երկրների միջեւ եղել են այդ տարաձայնությունները, սակայն նրանք Արցախի հիմնահարցում ունեցել են միասնական դիրքորոշում: Ադրբեջանաթուրքական զույգի սանձազերծած 44-օրյա ագրեսիայից հետո ոչ մի նոր հանգամանք չի առաջացել, որը համանախագահների դիրքորոշումները կփոխի, այլ ճիշտ հակառակը՝ պատերազմը եւ դրան հաջորդած Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ եւ էթնիկ զտման գործողություններն ավելի ամրապնդեցին եռանախագահության երկրների ունեցած այն համոզմունքը, որ պատերազմով արցախյան հիմնահարցը չի լուծվել, չի էլ լուծվելու, եւ երկարաժամկետ լուծման համար քաղաքական ճանապարհով պետք է որոշվի Արցախի Հանրապետության կարգավիճակը: Հայկական կողմերին մնում է միայն հուսալ, որ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված բոլոր պատժամիջոցները ժամանակավոր բնույթ ունեն, եւ պատերազմից հետո կվերականգնվեն համագործակցությունները տարբեր հարթակներում, նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Հակառակ դեպքում կստացվի, որ հարթակի գործունեությունը տապալող երկրները միանշանակ «թելում» են Բաքվի ասեղը, որն անընդհատ հայտարարում է, թե Մինսկի խումբն այլեւս անելիք չունի, որ Բաքուն ագրեսիայով լուծել է Արցախի հարցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead