Միայն Անկարան կարող է առաջընթաց ապահովել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում․ Էրդողան
INTERNATIONAL NEWSՄիայն Անկարան կարող է առաջընթաց ապահովել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում, վստահ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան այսօր միակ երկիրն է, որը կարող է սերտ հարաբերություններ պահպանել երկու կողմերի հետ եւ ապահովել առաջընթացի ձեռքբերումը՝ կողմերի միավորմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Թուրքիան խորապես զգում է ռուսական եւ ուկրաինական ճգնաժամի հետեւանքները, հատկապես էներգիայի եւ սննդամթերքի գների հետ մասով։ «Մենք չենք կարող կանխել նավթի եւ բնական գազի գների էքսպոնենցիալ աճը։ Մեզ խիստ մտահոգում է սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող հումքի թանկացումը»,-ասել է նա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



