Վրաստանը ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» չի բացի. Ղարիբաշվիլի
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը պետք է շարունակի իր խաղաղ զարգացումը, չնայած Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին: Նրա խոսքով, Թբիլիսին մտադիր չէ «երկրորդ ճակատ» բացել ուկրաինական հակամարտության պատճառով, գրում է interfax.ru-ն։
«Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք մեր երկրի զարգացման համար», - ասել է Ղարիբաշվիլին երկուշաբթի կառավարության նիստում։ Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, «իրենք պետք է պահպանեն խաղաղությունը»։
Նա ընդգծել է, որ Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու կառավարության կողմից ոչ մի կոչ չի թույլատրվի։
«Վրաստանում երկրորդ ճակատ չի լինի, մենք դա թույլ չենք տա և կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին և պետությանը»,- ասել է Ղարիբաշվիլին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



