Ստամբուլի օդանավակայանի պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Քուրդիստանի անկախ բազեներ» կառույցը
INTERNATIONAL NEWSԹուրքիայում բազմաթիվ հարձակումներ ու պայթյուններ կազմակերպած «Քուրդիստանի անկախ բազեներ» (TAK) ընդհատակյա կազմակերպությունն ստանձնել է Ստամբուլի Սաբիա Գյոքչենի անվան օդանավակայանի անգարում իրականացված պայթյունների պատասխանատվությունը։
Քրդական ANF-ի փոխանցմամբ՝ TAK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ իրենց գործողության նպատակն է թույլ չտալ «Էրդողան-ԱԶԿ ֆաշիստական» բռնապետությանը հանգիստ ապրել քաղաքներում։
Նշենք, որ դեկտեմբերի 23-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով երկու կին աշխատակիցներ էին վիրավորվել, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



