Արցախի ներսում լուրջ փոփոխություններ անելու և իրավիճակ փոխելու ռեսուրս կա. Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Արցախի պետական կառավարման համակարգը կառուցվածքային և բովանդակային առումով լուրջ փոփոխությունների կարիք ունի։
Ընդհանրապես հետպատերազմական ժամանակահատվածի մտածելակերպն ու մոտեցումները չեն համապատասխանում այն սպառնալիքներին, որոնք ոչ միայն մեր գլխավերևում են, այլ գնալով աճի նոր միտումներ են դրսևորում։
Առհասարակ Արցախի հիմնական քաղաքական ուժերը, հասարակական խմբերը, ակտիվ դերակատարները ներսում ռեստարտ տալու խնդիր ունեն։
Անկախ ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, Արցախի ներսում լուրջ փոփոխություններ անելու և իրավիճակ փոխելու ռեսուրս կա։
Այս դեպքում խոսքը ոչ թե առաջնային կադրային տեղաշարժերի մասին է, որի կարիքը ևս կա, այլ հանրային կյանքում, հրատապ խնդիրներում, պետական բյուջեով նախատեսված ծրագրերում լուրջ վերանայումների մասին։
Կրկնում եմ՝ Արցախի դերակատարները ներսում պետք է հստակ սահմանեն, թե ո՞ւր ենք շարժվում, ո՞ր ճանապարհով և ի՞նչ միջոցներով/ռեսուրսներով։
Նույն ձևով Արցախից պետք է ձևակերպվի, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ՀՀ օրվա իշխանությունից, Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից։
Ես ևս հակված եմ այն մտքին, որ Արցախում մեծ փոփոխություններ կարող են լինել, եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանության փոփոխություն, սակայն որպես Արցախը որոշակի խորությամբ պատկերացնող մարդ, չեմ կարող չտեսնել, որ Արցախում կա լուրջ ռեսուրս, որի համախմբումն ու ճիշտ ուղղորդումն Արցախի անվտանգային միջավայրի բարելավման և բնականոն կյանքի ապահովման համար պոկում կապահովի։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



