Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ԱԻՆ
SOCIETYԱպրիլի 7-ին, ժամը 20։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը երկկողմանի փակվել է։
Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհահատվածը երթևեկելի է։
Քարաթափման հետևանքով վնասվել են «BMW» (վարորդ՝ Հ․ Խ․) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Է․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



