Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ոչ միայն ներսում, այլև «դրսում». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս վիճակը օրհասական է ոչ միայն Արցախի ու Հայաստանի համար, այլև ողջ հայության, ներառյալ՝ սփյուռքի։ Խնդիրն այն է, որ պատերազմից հետո սփյուռքն սկսել է շատ արագ տարրալուծվել ու կորցնել իր ինքնությունը։ Նախապես նշենք՝ բարեբախտաբար, համընդհանուրի մասին չէ խոսքը, բայց միտումներն արդեն հստակ նկատելի են: Եթե նախկինում սփյուռքահայերը հպարտանում էին իրենց ազգային պատկանելիությամբ, անընդհատ շեշտում դրա մասին, ապա հիմա նրանցից շատերը չեն ցանկանում ասոցացվել կապիտուլ յացիայի ենթարկված Հայաստանի հետ ու նախընտրում են այլ ինքնություն իրենց վերագրել։

Կամ՝ եթե նախկինում բազմաթիվ սփյուռքահայերի շրջանում հայրենիք վերադառնալու ցանկություն կար, ոմանք նույնիսկ իրենց ապագան տեսնում էին հենց Հայաստանում, ապա հիմա այդ ցանկությունը հիմնականում վերացել է, քանի որ ՀՀ-ն նույնիսկ իր սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքացիների անվտանգությունն ի վիճակի չէ ապահովել, ուր մնաց, որ կարողանա սփյուռքահայերի պահանջները բավարարել։ Այո, ոմանք ուզեն թե չուզեն, անհնար է չընդունել, որ նախկինում իրավիճակն այլ էր։ Դրա համար էլ՝ երբ տարիներ առաջ Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց, բազմաթիվ սիրիահայեր նախընտրեցին տեղափոխվել Հայաստան, սակայն ներկայումս, երբ Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում, տեղի մեծաթիվ հայկական համայնքի ներկայացուցիչները գլխավորապես նախընտրում են գնալ Ռուսաստան, Լեհաստան և այլ եվրոպական երկրներ, քան տեղափոխվել Հայաստան։ Անգամ հարցականի տակ է սփյուռքահայ համայնքների համախմբման հարցը, արդյունավետորեն չեն գործում համապատասխան կոորդինացնող կառույցները, և սփյուռքը վերակազմակերպելու հարցում այնպիսի մի կետի ենք հասել, որ Արամ Ա կաթողիկոսը ստիպված է եղել 2022 թվականը հռչակել Սփյուռքի տարի։

Սփյուռքում տեղի ունեցող այսպիսի գործընթացները պատահական լինել չեն կարող։ Հենց իրենց պաշտոնավարման սկզբից էլ այս իշխանությունները չկարողացան աշխատել սփյուռքահայ համայնքների հետ՝ չնայած սփյուռքի անունը անընդհատ շահարկում էին։ Նրանք սփյուռքի նախարարությունը փակեցին, հետո բացեցին ձևական մի կառույց՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, իսկ բովանդակային առումով տարբեր երկրներում մեր ունեցած համայնքները համախմբելու ու հայապահպանության հարցում գրեթե ոչինչ չարեցին։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այդ ընթացքում հարկատուների հաշվին միայն պարգևավճարներ էր բաժանում ու արտասահման ուղևորությունների մեկնում։

Իսկ Փաշինյանը, խոշոր հայկական համայնքներ ունեցող երկրներում դիլետանտ քպականներին դեսպանների պաշտոններ նվիրելով, մարեց այդ համայնքները հայրենիքի շուրջ համախմբելու վերջին հույսերը, քանի որ այդ մարդիկ միայն պաշտոնները վայելելով են զբաղված։ Ինչպես ցանկացած հարցում, սփյուռքի հետ աշխատանքում ևս ամեն ինչ միայն փուչ փիառի վրա է հիմնված. օրինակ՝ երբ մի քանի տարիքով կանայք սոցցանցերում հայհոյում էին ընդդիմադիրներին, տպավորություն էր ստեղծվում, թե իշխանություններն աջակցություն են վայելում սփյուռքում։ Սակայն իրականում, եթե սփյուռքը վստահեր Փաշինյանին ու իր թիմին, ապա 4 տարվա ընթացքում բավական թվով Հայաստան վերադարձողներ կլինեին, ներդրումներ կլինեին և այլն։ Սփյուռքի ունեցած ներուժը նույնիսկ ճիշտ չօգտագործվեց պատերազմի ժամանակ։ Օրինակ՝ կարելի էր սփյուռքահայության ունեցած հնարավորությունների միջոցով կոնկրետ խնդիրներ լուծել, լոբբիստական գործունեության միջոցով ճնշում գործադրել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա։ Սակայն իշխանությունների մտածողությունը ցույցերից ու փողոց փակելուց այն կողմ չի անցնում, դրա համար էլ ռազմական գործողությունների թեժ փուլում նրանք հորդորում էին հայկական համայնքի ներկայացուցիչներին փողոցներ փակել, բայց դրա արդյունքում որևէ հարց չէր լուծվում։

Իսկ հետո սփյուռքի կողմից հանգանակված գումարներն իշխանությունները Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվից վերցրեցին ու բյուջե մուտքագրեցին, որ ինչպես ուզեն, այնպես էլ օգտագործեն՝ առանց հաշվետու լինելու։ Մյուս կողմից էլ՝ զարմանալ ի է, որ սփյուռքահայերը 2018 թ.-ի գարնանը իշխանափոխության օրերին բողոքի ցույցեր, պիկետներ էին կազմակերպում, սակայն երբ այսօր Հայաստանի ու Արցախի համար գոյաբանական խնդիր է դրված, և իշխանությունները մեկը մյուսի հետևից զիջումներ են կատարում հակառակորդին՝ խաղաղության դարաշրջան բացելու անվան տակ, մեկ-երկու բացառություններով, որևէ ծանրակշիռ ակցիա չեն կազմակերպում իրենց բողոքն արտահայտելու և տեղ հասցնելու համար։ Մի՞թե սփյուռքահայությունն այնքան հիասթափված է, որ անտարբեր է դարձել։ Կամ էլ հնարավոր է՝ կայծ է պետք, որ սփյուռքահայության շրջանում ևս զարթոնք սկսվի ու բողոքի ալիքը թափ հավաքի։ Տեսնենք...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation