Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով ավելի քան 1,5 հազար ընտանիք լքել է իր տունը
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի հարավային Ռիու Գրանդի դու-Սուլ նահանգում ջրհեղեղների պատճառով 1545 հազար ընտանիք ստիպված է եղել լքել իր տունը: Այս մասին հայտնել են երկրի քաղավիացիայի տարածաշրջանային վարչությունից:
Նահանգի 12 վարչական շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Արգենտինային սահմանակից Ուրուգվայանա քաղաքում: Օդերեւութաբանության ազգային ինստիտուտի տվյալներով, այս տարվա սկզբից այստեղ տեղումները 2,5 անգամ գերազանցել են նորման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օրվա ընթացքում երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը նախատեսում է այցելել տուժած շրջաններ: Ջրհեղեղները տարածվել են նաեւ Բրազիլիայի հարեւան երկրներում: Ուրբաթ հայտնի է դարձել, որ Արգենտինայում ու Պարագվայում ջրհեղեղից 5 մարդ է մահացել:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



