«Արցախյան նոր շարժում»․ Փաշինյանի անգործությունը հարկադրում է գործել
ANALYSISԱրցախում և Հայաստանում նոր շարժում է ձևավորվում, որի նպատակն է պաշտպանելու Արցախը ադրբեջանական ոտնձգություններից և փաշինյանական վարչախմբի դավաճանական քաղաքականությունից։ Մեր տեղեկություններով, Արցախի շուրջ Փաշինյանի անհասկանալի վարքը, նաև վերջին շրջանում սրված իրադրությունը լուրջ դժգոհություններ են առաջացրել Արցախի՝ սահմանամերձ դարձած գյուղերում և բնակավայրերում։ Արցախցիները գիտակցում են, որ գոյութենական խնդրի առջև են կանգնած, իսկ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ձեռքերը լվացել է Ստեփանակերտից։
Արցախի ռազմաքաղաքական էլիտան որոշ ժամանակ առաջ նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորել էր գնալ Փաշինյանի մոտ, անվտանգության հստակ երաշխիքներ պահանջել, որպեսզի ստորագրված եռակողմ համաձայնագրերի պայմաններում կարողանան դիմագրավել թշնամուն, կամ չեզոքացնեն Արցախի գլխին կանգնած վտանգը։ Փաշինյանի հետ խոսակցությունը չստացվելու դեպքում Հարությունյանին առաջարկել էին մեկնել Մոսկվա, ռուսական շրջանակներից անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Անցած շաբաթ Արայիկ Հարությունյանն իսկապես ժամանել էր Երևան, հանդիպել Նիկոլ Փաշինյանին։
Շարունակությունը՝ այստեղ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



