Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանում ստեղծվում է արդար գնի ինստիտուտը». էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է

ECONOMICS

Էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է: Սա վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից է: Օրերս էլ կայացավ «Շուկայի և էլեկտրաէներգիայի առևտրի ազատականացումը» ծրագրի շնորհանդեսը: Թեմայի շուրջ զրուցել ենք «Շտիգեն» ընկերության հիմնադիր Հայկ Շեկյանի հետ:

Նա նշում է, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերից որոշել են ընկերություն գրանցել, որն ազատականացված շուկայում կաշխատեր որպես առանձնացված բիզնես ուղղություն: «Ազատականացում ասվածը տարընթերցումների առիթ է տալիս, մարդիկ հաճախ սխալ են հասկանում: Սա փուլային պրոցես է, այս պահի դրությամբ ազատականացվում է շուկայի մի հատվածը: Ըստ էության,  արտադրողները և սպառողները, այսօր արդեն շրջանցելով միակ գնորդ և վաճառող հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, կարողանում են իրար հետ անմիջական պայմանագրեր կնքել: Խոսքը զուտ կոմերցիոն հարաբերությունների մասին է: Ինչո՞ւ եմ սա շեշտում: Հաճախ հնչում են մտքեր, որ «ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, այս ռեֆորմը լուրջ վտանգներ և ռիսկեր է պարունակում»: Իրականում այս ամենը վերաբերում է զուտ կոմերցիոն հարաբերություններին, այսինքն` եթե կա հոսանք արտադրող ընկերություն և հոսանք սպառող ընկերություն, այդ երկու սուբյեկտն իրար մեջ կարող են ինչ-որ սակագին և մատակարարման որոշակի ծավալներ պայմանավորվել: Այդքանը: Ռեժիմային, տեխնոլոգիական երևույթների վրա դա չի անդրադառնում, որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Օպերատորները շարունակում են մատուցել ենթակառուցվածքային ծառայություններ: Օրինակ` հոսանքի բաշխման ծառայությունը վերապահված է ՀԷՑ-ին, նա շարունակում է այն մատուցել: Բարձրավոլտ էլեկտրացանցերը, որոնք բարձրավոլտ ցանցերով հոսանքը մեծ տարածությունների վրա են տեղափոխում` արտադրողից մինչև բաշխման ցանցին ավելի մոտիկ, նույն իրենց գործառույթն իրականացնում են: Այդ երկու օպերատորները շարունակում են ստանալ իրենց համապատասխան ծառայությունների վճարները, որոնք հաստատել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Պարզապես այդտեղից արդեն դուրս է գալիս հոսանքի վաճառքի գինը արտադրողի կողմից, արտադրողը և մատակարար հանդիսացող ընկերություններն արդեն իրար միջև պայմանավորվում են մեկ այլ թիվ, որը նախկինում ՀԷՑ-ին իջեցվում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Կա նաև շուկայի օպերատոր և հաշվարկային կենտրոն, դրանք էլ ստանում են համապատասխան ծառայությունների դիմաց իրենց վճարը: Այսինքն` գնագոյացումը վերջին` առք ու վաճառքի հատվածում սպառողի համար դառնում է մրցակցային սկզբունքներով ձևավորվող, որն ինչ-որ իմաստով ավելի արդար խաղալու հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին: Մեզ մոտ ստեղծվում է արդար գնի ինստիտուտը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շեկյանը: Ընդգծում է` տնտեսվարող սուբյեկտները կարողանում են նախկինում ֆիքսված սակագինն այսօր արդեն համարել իրենց կառավարչական որոշումների օբյեկտներից մեկը, կարող են ավելի գրագետ կազմակերպել իրենց տնտեսությունը, փորձել ավելի լավ սակագին բանակցել, ավելի ճիշտ կազմակերպել էլէներգիայի սպառումը ռեժիմային իմաստով: «Նախկինում սպառողները կարող էին մինչև 0-ից 100 տոկոս բեռ վերցնել մեկ ժամվա ընթացքում երեք անգամ և զրոյացնել, իսկ հիմա էլէներգիայի սպառման նման վարքագիծն արդեն պատժվելու է ավելի բարձր սակագնով, որովհետև մատակարար ընկերությունը պետք է ապահովի սինխրոնությունը նաև արտադրողի կողմից, իսկ դա լինելու է ավելի փակ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, «Շուկայի և էլեկտրաէներգիայի առևտրի ազատականացումը» ծրագրի շնորհանդեսի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ևս նշել է, որ շուկայի ազատականացման արդյունքում էլէներգիայի իրացման ոլորտում՝ միջին և խոշոր սպառողների համար մրցակցային միջավայր է ստեղծվում՝ ընդգծելով, որ ՀԷՑ-ի համար էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հետ կապված անհանգստության պատճառ չկա, քանի որ բաշխման գործառույթը մնալու է նրանը։

Ստացվում է, որ սպառողը և բիզնեսը հնարավորություն կունենան ընտրել էլեկտրաէներգիայի սեփական մատակարարին, սա կարևորվում է սակագնի բարձրացման ֆոնին: Շեկյանն ասում է` գումարվում են բոլոր նորմավորված ծախսերը, համապատասխան շահույթի նորման, ստանում են թիվ, որն էլ ֆիքսում են որպես սակագին: «Կախված, օրինակ` նրանից, թե ՀԷԿ-երի արտադրանքն ինչպիսին կլինի, գետերը կլինեն առատ, թե սակավաջուր, սակագինը կարող է կորեկցիա արվել` դեպի վերև կամ ներքև: Դա կարգավորվող սակագնի ձևավորման սկզբունքն է: Ազատ մրցակցային շուկայում  գնագոյացումը մի փոքր այլ ձևով է տեղի ունենում: Ազատականացված շուկա մտել է 39 ՀԷԿ և բալանսավորող ընկերությունը` Երևանի ՋԷԿ-ը: Այդ 39 ՀԷԿ-երն իրենց հետտարիֆային ժամանակաշրջանում են, այսինքն՝ ներդրումները, որ այդ ՀԷԿ-երն իրականացրել են և ստացել են պետությունից ֆիքսված երաշխավորված սակագին և գնման պարտավորություն, այդ տենդերներն արդեն հետ են գնվել, իրենց սակագներն արդեն կարող են ուրիշ լինել, ձևավորվել առաջարկ-պահանջարկ սկզբունքով, կարող է լինել թե ավելի բարձր, թե ավելի ցածր սակագին: Չկարգավորվող մրցակցային շուկայի հատվածում առաջարկի և պահանջարկի համադրմամբ է գինը որոշվում և որպես կանոն, եթե սակագինն ավելի բարձր լինի, քան կարգավորվող դաշտում է, ոչ մի սուբյեկտ շահագրգռված չի լինի ընտրել ավելի բարձր սակագին: Շուկայում ստեղծվում է այլընտրանքային տիրույթ, որտեղ սուբյեկտներն ավելի մատչելի էլէներգիա ձեռք բերելու հնարավորություն են ստանում: Այս պահին նոր ձևավորվող ազատականացվող շուկայի ծավալն այնքան չնչին է, որ դա էական ազդեցություն չի ունենալու միջին կշռված սակագների և գների վրա, բայց հաջորդ տարվանից առաջարկի և պահանջարկի տեսանկյունից շուկան ընդլայնվելու է: Այդ պահից սկսած արդեն կտեսնենք, այսպես կոչված, կսկսենք տեսնել ավելի արդյունավետ գնագոյացման երևույթը: Կան նաև արտահանման և ներմուծման գործընթացները, որոնք մեր ամենօրյա կյանքի մի մասը կդառնան, մասնավորաբար` Վրաստան, Իրան գծով, եթե ենթակառուցվածքային մեր թողունակությունը բավարարի և բյուջեները ժամանակին ներդրվեն, կարծում եմ` բավականին դրական միտումների ականատես կդառնանք»,-ասում է մեր զրուցակիցը: Եզրափակում է` իրենց ընկերության համար արդյունք է, որ կարողացել են Հայաստանի շուկայում մեր պատմության մեջ հոսանքի վաճառքի առաջին պայմանագիրը կնքել, մի քանի պայմանագրեր արդեն կնքել են, սա ընկերության համար որոշակի հանգրվան է:

Լուսինե Առաքելյան

Olympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation