Ի՞նչ տեղի կունենա Բրյուսելում՝ Փաշինյանի ու Ալիևի միջև․ Նաիրի Հոխիկյան
BLOGՄեր հանրության մեջ շրջանառվող անհանգստությունը, թե ապրիլի 6-ին Փաշինյանը կստորագրի հակահայկական հերթական փաստաթուղթը՝ ավարտին հասցնելով Արցախի հանձնման գործընթացին, իմ կարծիքով, անտեղի է։
Եթե կարդանք տարբեր կողմերի հայտարարությունների տողերի արանքում ասվածը, ապա կտեսնենք, որ դեռևս որևէ «խաղաղության պայմանագրի» տեքստ գոյություն չունի։
Ապրիլի 6-ին Բրյուսելում մեծ բան տեղի չի ունենա, հավատացեք։
ՀՀ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե ապրիլի 6-ին ահասարսուռ թղթեր են ստորագրվելու։ Դրանով հանրային մեծ անհանգստություն են առաջացրել, ու երբ որևէ լուրջ բան չլինի, հերթական անգամ հանրության մեջ կստեղծեն տպավորություն, թե Նիկոլ Փաշինյանի հակահայկական քայլերի մասին բոլոր խոսակցությունները անհիմն են։ Իսկ այդ ընթացքում նույն Փաշինյանը կուլիսների հետևում, ավելի հանգիստ, առանց հանրային ճնշման, ավարտին կհասցնի իր խոստումը՝ հրաժարվելով Արցախից։
Բոլոր դեպքերում, հանձնման փաստաթուղթը ապրիլի 6-ին չի ստորագրվելու։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



