Պետդումա է ներկայացվել Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականը ճանաչելու օրինագիծ
SOCIETYՌուսաստանի կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ազգային վկայականների ճանաչումը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու ժամանակ: Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Փոփոխությունները նախատեսում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացնելիս»,-ասված է օրինագծում:
Ներկայում նման կարգ գործում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը ռուսերենը սահմանում է որպես պաշտոնական լեզու:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



