Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


Շվեյցարիան սկսում է 4,5 մլն շվեյցարական ֆրանկի նախագիծը. այն կիրականացվի Տավուշի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում

ECONOMICS

2022 թվականի ապրիլի 4-ին Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալությունը (SDC) հաստատեց ավելի վաղ հայտարարված «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» նախագծի 4 500 000 շվեյցարական ֆրանկ (CHF) գումարի չափով ֆինանսավորումը։

Նախագիծը կաջակցի Հայաստանին նորարարական ձևով համատեղել բնության պահպանությունն ու տնտեսական աճը՝ ի բարօրություն նրանց, ովքեր ամենաշատն են դրա կարիքը զգում։ Նախագիծն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (SDA) կողմից՝ որպես «Էկո-միջանցք հիմնադրամ Կովկասի համար» (ECF) ավելի ընդարձակ տարածաշրջանային ծրագրի մի մաս: 

Կովկասի էկոտարածաշրջանը կենսաբանական բազմազանությամբ աշխարհի ամենահարուստ տարածքներից մեկն է։ Միևնույն ժամանակ, Հայաստանի լեռնային էկոհամակարգը գյուղական համայնքների համար հանդիսանում է կարևոր արտադրողական աղբյուր։ Այնուամենայնիվ, երկրի բնապահպանական իրավիճակն արագորեն վատթարանում է՝ կլիմայի փոփոխության ազդեցության, հողի և բնական ռեսուրսների վատ կառավարման հետևանքով: Գյուղական աղքատության բարձր մակարդակն արտացոլում է վատ բնապահպանական իրավիճակը: Ընթացիկ քաղաքականությունը մինչ այժմ գրեթե չի արձագանքել աղքատության, շրջակա միջավայրի քայքայման և կլիմայի փոփոխության հետևանքների եռակի մարտահրավերներին:

Այդ մարտահրավերներին դիմակայելու համար Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» նախագիծը նպատակ ունի բարելավելու հեռավոր շրջաններում գտնվող ֆերմերների և գյուղական ձեռնարկությունների եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսների առավել խնայողաբար և ավելի կայուն օգտագործման շնորհիվ: Որպես տնտեսական աճը, բնական ռեսուրսների և կենսաբազմազանության պաշտպանությունը միմյանց կապող ջանքերի գործադրում, նախագիծը նպաստում է նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության քաղաքականության խթանմանը: Նախագծի սիրտն ու առանցքը էկոլոգիապես մաքուր զբոսաշրջության զարգացումն է՝ գյուղական բնակչության և հատկապես դրա աղքատ կազմի մասնակցությամբ, ովքեր նախաձեռնության հիմնական շահառուներն են: Ներառական զբոսաշրջության այս ուղղությունը, որը լրացնում է պաշտոնական ազգային զբոսաշրջային քաղաքականությունը, Հայաստանում և Հարավային Կովկասում ընդլայնվելու մեծ ներուժ ունի:

Նախագիծը կտևի ութ տարի: Ֆինանսավորումը կկազմի 4՛500՛000 շվեյցարական ֆրանկ (CHF) և այն կիրականացվի ՀՀ Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Նախագիծը «Էկո-միջանցք հիմնադրամ Կովկասի համար» (ECF) ավելի ընդարձակ տարածաշրջանային ծրագրի մի մասն է, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և KfW Զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Ծրագրի հայկական բաղադրիչն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (SDA) հետ գործընկերությամբ։

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live