Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում
SOCIETYԱյսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 95-րդ կմ հատվածում՝ Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2 մարդ քաղաքացիական ավտոմեքենաներով ՃՈ ուղեկցությամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



