Եկե´ք բոլորս օրակարգ դարձնենք մեր երկրի փրկությունը և Նիկոլի հեռացումը. Անժելա Նալբանդյան
BLOGԱնժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Լինել-չլինելու հրամայականը
Մտածող մարդ, մի պահ կանգ առ ու վերլուծիր: Վերցրու´ պատասխանատվության քո չափաբաժինը և ընդունիր, որ Հայաստանի ու Արցախի գոյությունը քո ուսերին է:
Հրապարակածս կտորը մի հաղորդումից է, որը նկարահանվել է 2018 թվականի ապրիլի 11-ին` ճիշտ այն ժամանակ, երբ Նիկոլը քայլելով Գյումրիից գալիս էր Երևան և դեռ հասել էր Սևան: Ուրեմն, էս մարդուն մինչև ապրիլի 23-ը (Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը) ինչքան հարցնում էիր, թե ով է կազմելու կառավարություն, եթե իրենք հաջողեն, նա պատասխանում էր, որ էդ հարցն իրենց օրակարգում չկա և իրենց օրակարգային հարցը միայն Սերժ Սարգսյանի հեռացումն է: Եվ մարդիկ, առաջնորդվելով միայն էդ օրակարգով, առանձնապես չկարևորելով, թե ում հետևից են գնում, գնում էին իրենց թելադրված օրակարգի հետևից:
Հիմա, ի տարբերություն 2018-ի, հիմա մենք գտնվում ենք ծայրաստիճան օրհասական վիճակում: Որքան էլ լավ կամ վատ, խորքային կամ մակերեսային պատկերացնեք դուք մեր դրության ծանրության աստիճանը, կարծում եմ` բոլորիդ համար անհերքելի է, որ վիճակը ծանր է: Եվ այս օրհասական վիճակի մեղավորության ու պատասխանատվության հսկայական բաժինը հենց այս իշխանության ուսերին է:
Եկե´ք բոլորս օրակարգ դարձնենք մեր երկրի, մեր պետության ու պետականության փրկությունը և Նիկոլի հեռացումը: Եկե´ք ընդունենք, որ յուրաքաչյուրս ունենք պատասխանատվության մեր չափաբաժինը: Կամ մենք դուրս կգանք փողոց և մեր պայքարը կշարունակենք փողոցում, կամ մեր ֆեյսբուքյան պայքարը կավարտվի ոչ թե Նիկոլի պաշտոնանկությամբ, այլ պետականության կորստով:
Ապրիլի 5-ին` 18:30, Ազատության հրապարակ
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...



