Ուկրաինական պատվիրակությունը խոսել է բանակցություններում Աբրամովիչի դերի մասին
INTERNATIONAL NEWSՈւկրաինական պատվիրակության անդամ Ռուստեմ Ումերովը մեկնաբանել է Ռոման Աբրամովիչի դերը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում, հայտնում է NV-ն։
Նրա խոսքով՝ ռուս օլիգարխն օգնում է ստեղծել ոչ ֆորմալ կապի ալիք։
«Մի կողմից նա միջնորդում է այս գործընթացում, մյուս կողմից՝ որպես դիվանագիտական անցյալ չունեցող մարդ, օգնում է ոչ ֆորմալ հաղորդակցության ալիք ստեղծել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական պատվիրակության ղեկավար, ժողովրդական պատգամավոր Դավիթ Արախամիան դրական էր գնահատել ռուս գործարար Ռոման Աբրամովիչի դերը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



