Ռուսաստանը թույլատրել է հացահատիկի և եգիպտացորենի սերմերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է ընդունել, որով արտահանման արգելքից հանվում են ցորենի եւ մեսլինի, տարեկանի, գարու եւ սովորական եգիպտացորենի սերմերը, հաղորդում է Интерфакс-ը։
Դրանց արտահանումը ԵԱՏՄ երկրներ թույլատրվում է գյուղատնտեսության նախարարության թույլտվության դեպքում։
Բացի այդ, թույլատրվում է ճայթող հատիկների արտահանումը Ռուսաստանից (պոպկոռնի պատրաստման համար)։
ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը մտցվել է մարտի 15-ից եւ գործում է մինչեւ հունիսի 30-ը։
Ըստ հացահատիկի շուկայի փորձագետների՝ տարեկան 2-3 միլիոն տոննա հացահատիկ է արտահանվում ԵԱՏՄ երկրներ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



