Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները կարող են փոխվել
SOCIETY«Ռոսպոտրեբնադզորն» առաջարկում է ապրիլի 1-ից չեղարկել կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձելու պահանջը ցամաքային ճանապարհով Ռուսաստան ժամանող ՌԴ և Եվրասիական տնտեսական միության այլ երկրների քաղաքացիների համար:
Առաջարկվում է նաև հրաժարվել Ռուսաստան ժամանելուն պես Պետական ծառայությունների հարթակում այդ երկրների քաղաքացիների համար հարցաթերթիկի լրացման պահանջից:
«Ռոսպոտրեբնադզորից» հայտնել են, որ փաստաթուղթը նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների անարգել տեղաշարժի համար պայմանների ստեղծմանը սանիտարահամաճարակաբանական պահանջների պահպանման դեպքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2015թ. հունվարի 2-ից պաշտոնապես հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



