ՌԴ-ում 5 կգ շաքարավազի պատճառով հարձակվել են թոշակառուի վրա
INTERNATIONAL NEWSՌԴ Տուլայի շրջանում 73-ամյա կնոջ վրա հարձակվել են շենքի մուտքի մոտ՝ 5 կգ շաքարավազի պատճառով։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 31-ին, հայտնել է շրջանի ներքին գործերի նախարարությունը, գրում է iz.ru-ն։
Տուժածը դիմել է ոստիկանություն ու պատմել, որ իր տան մուտքի մոտ անհայտ կինն իրենից խլել է շաքարավազով լի տոպրակը: Ոստիկաններին հաջողվել է պարզել հարձակվողի ինքնությունը։ Պարզվել է, որ նա գործազուրկ և նախկինում դատված 44-ամյա բնակչուհի է։
Մեկ օր առաջ Ռուսաստանի Դաշնության Դաշնային հակամենաշնորհային ծառայությունից հայտնել են, որ չպլանավորված ստուգումներ են իրականացվում շաքարավազի գների կտրուկ աճի, ինչպես նաև մանրածախ ցանցերում դրա քանակի կրճատման պատճառով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



