Yerevan, 13.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եկեղեցին հակասու՞մ է ինքն իրեն

INTERVIEW

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Միայն քանդակի բարձրությունը հասնելու է 33 մետրի (հենց այդքան ապրեց Քրիստոսը)։ Հեղինակի առաջարկած այլ լուծումների դեպքում ու պատվանդանով ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ եռակի անգամ ավել լինել: 

Ծառուկյանի այս նախաձեռնությունը մեծ ոգևորություն առաջացրեց հանրության շրջանում, կարծիքները միանշանակ չէին:

Շուտով արձագանք եղավ Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կողմից.

«Անկախ նրանից՝ մենք քրիստոնյա առաջին ժողովո՞ւրդն ենք, թե՞ ոչ, չկա դրա ո՛չ անհրաժեշտությունը և ո՛չ էլ պարտավորվածությունը: Դարերով եկող մեր եկեղեցիներն արդեն խորհրդանշում են, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Փոխանակ պահենք այդ եկեղեցիները, վերականգնենք դրանք ու ներկայացնենք աշխարհին, ցույց ենք տալու Հիսուս Քրիստոսի մի մեծ արձա՞ն: Պետությունը պետք է դրա անհրաժեշտությունը տեսնի, նոր որոշում կայացնի»:

Այսինքն, եթե արձանը տեղադրելու որոշումը պետությունը կայացներ, այլ ոչ թե Ծառուկյանը, «աշխարհին Հիսուս Քրիստոսի մի մեծ արձան ցույց տալը» Մինասյանի համար նորմալ կլիներ:

Մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր.

«Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»։ 

Հետաքրքիր է՝ եթե Ծառուկյանի առաջարկած նախագիծը «հակասում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին», ինչպե՞ս է ստացվել, որ Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցում ավելի քան 20 տարի վեր է հառնում Հիսուս Քրիստոսի արձանը, անմիջապես Ջավախքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում կանգնեցված է արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունու արձանը, «Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի այցելող հազարավոր հայերին ու օտարերկրացիներին լուռ ու անխոս հայաացքով դիմավորում ու ճանապարհում են հայ ժողովրդի ինքության ու քրիստոնեության պահպանման գործում մեծ ներդրում ունեցած հայոց մեծերի՝ Մեսրոպ Մաշտոցի ու Մխիթար Գոշի հուշակոթողները», Աշտարակ քաղաքի կենտրոնում 2007 թվականին տեղադրվել է 1843-1857թթ. Ամենայն Հայոց Կաթողիկոս եղած Ներսես Ե Աշտարակեցու 5 մետրանոց արձանը, իսկ ահա Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձաններն էլ տեղադրվել են Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցի բակում և Էջմիածին քաղաքի Մայր տաճարի հարևանությամբ գտնվող զբոսայգում... շարքը դեռ կարելի է երկար շարունակել:

Արձանների տեղադրման ժամանակագրությանը և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող տեսանյութերում:

Մարիամ Նալբանդյան

UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia