Տոնավաճառից գողություն կատարած անձը ձերբակալվել է տանիքում
SOCIETYՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնից Մալաթիայի բաժնում` դեկտեմբերի 24-ին, ժամը 06:44-ին, հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի 12/7 հասցեում գործող տոնավաճառում գողություն է կատարվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղ եկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից`մեկնած օպերատիվ խումբը տոնավաճառի տանիքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1959 թ. ծնված Մարտին Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել: Պարզվել է, որ նա ապակին կոտրել և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է տոնավաճառի հաշվապահության սենյակի չհրկիզվող պահարանն ու գողացել 11 հազար 140 դոլար, 2 մլն դրամ և ոսկյա զարդեր: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



