Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ժողովրդի քվեի վրա թքած ունենալու կոպիտ «արվեստը». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժողովրդավարական ուղի որդեգրած յուրաքանչյուր պետության համար ընտրություններն ու դրանց արդյունքների հիման վրա իշխանության ձևավորումը առանձնահատուկ կարևորություն ունի։ Սա դասագրքային ճշմարտություն է: Իսկ այս հարցում ամենաէական դերակատարությունն ունի այն հանգամանքը, թե ինչքանով են քաղաքացիները հնարավորություն ունենում իրացնել իրենց ընտրական իրավունքը՝ որպես ազատ կամարտահայտության օրինակ։

Այդ իրավունքի իրացումն էլ կախված է նրանից, թե որքանով են ազատ, թափանցիկ ու արդար անցկացվում այդ ընտրությունները։ Հայաստանում ընտրական գործընթացների թեման միշտ էլ բուռն կրքերի բորբոքման տեղիք է տվել, 1995 թվականից հետո ընտրությունների նկատմամբ հավատ չի եղել, անկախ նրանից, թե դժգոհության ծավալները որքանով են համապատասխանել իրականությանը: Փաստը մնում է փաստ, որ մեր երկրում ընտրությունները միշտ էլ, մեղմ ասած, վիճարկելի են եղել, իսկ արդյունքները՝ վիճելի: Հենց Նիկոլ Փաշինյանը, ընդհանրապես ընդդիմությունը և հասարակության մի զգալի մասը շատ էին քննադատում, թե ընտրությունները կեղծվում են, ընտրակաշառք է բաժանվում, գրանցվում են քաղաքացիներին ուղղորդելու դեպքեր և այլն։ Պետք է ընդունել, որ նախկինում ընտրական գործընթացի հետ կապված բազում խնդիրներ իրոք եղել են։

Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ առաջին հերթին, այսպես կոչված, ժողովրդի քվեն պաշտպանելու մասին լոզունգներով։ Եվ այդ շրջանակում նա փորձում էր իր հիմնական առաքելություններից մեկն այնպես ձևակերպել, որ խնդիր է դրել իշխանությունը «վերադարձնել» ժողովրդին։ Դրանով պայմանավորված՝ նա անընդհատ շահարկում էր (և է) ժողովրդի անունը՝ հայտարարելով, թե ընտրություններով ժողովուրդը ցույց է տալիս, որ ինքն է իշխանություն ձևավորում և իր դեմ խաղ չկա։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանի խնդիրը և մոտիվացիան ոչ թե ժողովրդի կամարտահայտությունն արձանագրող ընտրական պրակտիկայի ձևավորումն էր, այլ իրեն երկրի ներսում և երկրից դուրս իբրև «լեգիտիմ» իշխանություն ներկայացնելը։ Իսկ իրականության մեջ Փաշինյանն այնպիսի մեքենայություններ, հրեշավոր սխեմաներ ու երևույթներ ներմուծեց, որ դրանք անգամ նախկին իշխանությունների մտքի ծայրով չէին կարող անցնել։

Նախ՝ Փաշինյանի օրոք կատարելության հասցվեց ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրս կիրառելու պրակտիկան, երբ ընտրական գործընթացի ժամանակ համապատասխան պետական մարմինները իրենց լիազորությունները կատարելու փոխարեն օրուգիշեր ծառայեցվում են իշխանությունների վերարտադրությանը, ընդ որում՝ անթաքույց։ Պատահական չէ, որ երբ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով Փաշինյանը հրաժարական տվեց, մնաց որպես վարչապետի պաշտոնակատար՝ իր ողջ կառավարական լծակները գործի դնելով քարոզարշավի վրա ներազդեցություն ունենալու նպատակով։ Իսկ այն տեղերում, որտեղ, չնայած վարչական ռեսուրսի տոտալ կիրառմանը, իրավապահ համակարգի ճնշումներին, միևնույնն է, հաղթում են իշխանությունների համար ոչ ցանկալի թեկնածուները, նրանց նկատմամբ անմիջապես սկսվում են քրեական հետապնդումները, ինչպես նաև կիրառվում են այլ մեխանիզմներ ընտրությունների արդյունքները «ջրելու» համար։ Օրե՞նք, օրինականությո՞ւն, չէ, չենք լսել:

Օրինակ՝ Վանաձորում փաստացի հաղթած Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա և կալանավորվեց, որպեսզի չդառնա քաղաքապետ։ Հիմա փնտրում են օրենքները «ձևելու» կամ իրենց ուզածով փոխելու տարբերակներ, որ այստեղ իրենց թեկնածուն հաղթի: Ու էլի՝ թքած հանրության կարծիքի, ընտրողի քվեի վրա: Նույն կերպ 2021 թվականի աշնանը Գորիսում ավագանու ընտրությունների արդյունքում ՔՊ-ն մեծ տարբերությամբ պարտվեց Գորիսի գործող ընդդիմադիր ղեկավար «Առուշ Առուշանյան» դաշինքին։ Սակայն Առուշանյանի դեմ քրեական գործեր կարվեցին, և ճիշտ է՝ մեղադրանքները որոշ ժամանակ անց հիմնականում հերքվեցին, ու նա ազատ արձակվեց, սակայն ի ցույց դրվեց այս ամբողջ թատրոնի նպատակը՝ Առուշանյանը 5 տարով զրկվեց ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Իսկ, օրինակ՝ Վեդիում, որպեսզի ՔՊ-ական Գարիկ Սագսյանը դառնա համայնքի ղեկավար, այստեղ այնպիսի «կաշա» սարքեցին, որ նորից ընտրություններ անցկացվեցին, իսկ մինչ այդ համայնքի ղեկավարի ժ/պ նշանակվեց արդեն մեկ անգամ պարտված Սարգսյանը, որ հասցնի մոբիլիզացնել վարչական ռեսուրսը։

Այդ նպատակով նույնիսկ մարզպետ փոխվեց. պաշտոնը հորից որդուն անցավ, բայց նպատակը պարզ ու հստակ էր: Դե, ի վերջո, հաջողվեց կրկնակի ընտրությունների ու վարչական ռեսուրսի տարբեր մեթոդների կիրառման արդյունքում իրենց սրտի թեկնածու Գարիկ Սարգսյանին ուղղակի կարգել Վեդիի քաղաքապետ։ Սրանք միայն մի քանի օրինակներն են: Ընդհանուր առմամբ, իշխանություններն ամեն ինչ անում են, որ ժողովրդի քվեն տեղ չհասնի։ Իբր անցկացնում են ժողովրդավարական ընտրություններ, ազատ, արդար ընտրություններ, բայց երբ արդյունքներն իրենց ձեռնտու չեն լինում, դրանք պարզապես փոխում են: Այսինքն, «ժողովրդի ոտքերի տակ հող դարձած» Նիկոլ Փաշինյանի համար ժողովրդի ձայնը եղած-չեղածի հաշիվ է: «Հպարտ քաղաքացիները» երկրի վարչապետ են, գործոն են, կարևոր են միայն այն դեպքում, երբ պետք են Նիկոլին, երբ պետք են նրա անձնական նպատակները կյանքի կոչելու համար: Այս պարագայում նա սիրում է, խոնարհվում է:

Մնացյալ բոլոր դեպքերում նա թքած ունի ժողովրդի վրա էլ, նրա քվեի վրա էլ: Եվ ուրեմն, այն «հպարտ քաղաքացիները, ովքեր լրջորեն մտածում են, թե այս իշխանության օրոք գործոն են դարձել, իրենք են որոշում, թե ով պետք է լինի իրենց իշխանությունը (տեղական թե համապետական), պարզապես չարաչար սխալվում են, քանի որ իրականում նրանց փոխարեն որոշում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, որն իրեն ժողովրդի կամարտահայտությունից վեր է դասում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation