Yerevan, 16.May.2026,
00
:
00
BREAKING


«Մի ներկայացման մեջ 6 դեր եմ խաղում, վայրկյանների ընթացքում եմ կերպարանափոխվում». Էվա Խաչատրյանը՝ «Լավագույնը» ճանաչվելու և իր մեծ սիրո մասին

LIFE

Թատրոնի գործիչների համար «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը տարվա կարևոր օրերից մեկն է, քանի որ հենց այդ օրը գնահատվում են նախորդ տարվա թատերական աշխատանքները: «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում այս տարի հաղթող է ճանաչվել Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է այդ օրվա հույզերի, հետագա ծրագրերի, թատրոնի և դերասանական ոլորտի դժվարությունների մասին:

«Ցանկանում էի ստանալ մրցանակն ու սպասումով էի գալիս մրցանակաբաշխությանը՝ չնայած չգիտեի կստանա՞մ մրցանակ, թե՝ ոչ,- ասաց դերասանուհին և շեշտեց, որ չնայած սպասումների, միևնույն է, զարմացած էր: - Աննկարագրելի է. կանգնած ես այդքան դերասանների առաջ, երբ ճանաչվել ես լավագույնը: Հաճելի է, երբ մարդիկ նկատում են տարիների աշխատանքդ ու արժամավույն գնահատում: Թատրոնում աշխատելիս դու թողնում ես այնտեղ բոլոր էմոցիաներդ, հույզերդ, զգացմունքներդ, առողջությունդ ու ապրումներդ, բայց գալիս ես մի կետի, երբ գնահատված ես»:

Էվայի խոսքով՝ մրցանակաբաշխության վերջնարդյունքը երբեք կանխատեսելի չէ: «Ներկայացված դերասաններից շատերն ունեն անցած ուղի, ստեղծվում է հանձնաժողով, որը կայացնում է վերջնական որոշում: Գուցե, դու ինքդ քեզ համարես լավագույնը, բայց դա որոշում են այլ մարդիկ: Թատրոնում ևս այդ մասով չի եղել առանձնահատուկ վերաբերմունք իմ անձի նկատմամբ»,- ասաց նա:

Դերասանուհին նաև պատմեց, որ միայն մի մարդ է կանխատեսել, որ մրցանակն  իրենն է լինելու։ «Երբ «5 պատմություն սիրո մասին» ներկայացումը նոր էր ստեղծվում, ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն ասում էր, որ պետք է անեմ այն, ինչ պահանջվում է ինձնից, և կդառնամ մրցանակակիր,- ասաց Էվան և նկատեց, որ այս ներկայացումն իր ձևաչափով շատ հոգեհարազատ է իրեն: -Այստեղ ես մարմնավորում եմ 6 կերպարի, որոնք տարբեր ժամանակաշրջաններից են: Ես և Մխիթարը հաշված վայրկյաններ ունենք կերպարանափոխվելու համար»:

Խոսելով ներկայացման ձևաչափի փոփոխության մասին՝ նա շեշտեց, որ նոր ձևաչափին հանդիսատեսը ևս դրական է արձագանքել: «Համավարակով և պատերազմով պայմանավորված ներկայացումն ընդմիջում ունեցավ, բայց ունեինք աշխատանքը շարունակելու մեծագույն ցանկություն: Ներկայացումը վերափոխվեց և դարձավ «5+1 պատմություն սիրո մասին»:  Դավիթը գրեց 6-րդ պատմությունը, որը շատ սիրվեց մեր կողմից։ Ինչպես մյուս հինգը, սա էլ դիպավ մեր հոգուն, քանի որ շատ էմոցիոնալ էր»,- ասաց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ թատրոնն իր կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: «Թատրոնն իմ սերն է ու ճախրելու ուժը։ Ես չունեմ թևեր, բայց թատրոնը տալիս է դրանք: Կամերային թատրոնն էլ իր հերթին այլ աշխարհ է ինձ համար, երջանիկ եմ, որ հենց այստեղ եմ աշխատում, քանի որ այստեղ կարելի է անվերջ սովորել»,- ասաց դերասանուհին:

Էվայի խոսքով՝ մասնագիտությունն ինքնին դժվար է և շատ խոչընդոտներով: «Դերասանի մասնագիտությունն ինքնին բարդ է, մեծագույն նվիրում կա այս ոլորտում․ տուժում են մի շարք հարաբերություններ, ընտանիք, անգամ, առողջությունդ դառնում է երկրորդական, բայց միևնույն է դու շարունակում ես հաճույքով ու նվիրումով աշխատել,- պատմեց դերասանուհին և հավելեց, որ ազատ ժամանակ ունենում է միայն ուշ գիշերը, երբ ավարտում է աշխատանքը: -Երբեմն սկսում ես ճնշվել, որ չես հասցնում ժամանակ տրամադրել քեզ, բայց երբ դու գտնում ես քո սերը (իմ պարագայում դա թատրոնն է, որին ես սիրով եմ մոտենում), ցանկության դեպքում հասցնում ես համատեղել կարևոր բաները: Մարդը միշտ ընտրելու հնարավորություն ունի ու ընտրում է այն, ինչ իսկապես իրեն է, ինչի կարիքն ունի»:

Դերասանուհին շեշտեց, որ հանդիսատեսի համակրանքը շատ ավելի կարևոր է, քան մրցանակները: «Միայն մրցանակի առկայությամբ չէ, որ հաջողության զգացում կա, չնայած «Արտավազդակիր» դառնալով դու այդ թատերական ընտանիքի մի մասնիկն ես, բայց ամեն ներկայացումից հետո այլ ապրումներ ես ունենում, որոնք անփոխարինելի են։ Երբ հանդիսատեսը բավարարված է լքում  դահլիճը, դա արդեն իսկ հաղթանակ է և ձեռքբերում: Ես ուզում եմ, ինձնից հետո որևէ արժեք թողնել, որով կհպարտանան մարդիկ»,- ասաց դերասանուհին:

Խոսելով հեռուստանախագծերի մասին՝ նշեց, որ բաց է համագործակցությունների և նոր նախագծերի համար: «Արյունոտ խաղադրույք» հեռուստասերիալի ավարտին եղել են առաջարկներ, բայց համագործակցությունս չստացվեց: Ես շատ եմ սիրում նկարահանումները: Այժմ ևս կան առաջարկներ, լիահույս եմ, որ հետագայում կլինեն նոր համագործակցություններ»,- ասաց նա:

 

Թերեզա Հովհաննիսյան

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia