Իմ ընտանիքում համալրում չի եղել. Արտակ Հովհաննիսյան
SOCIETYԱրցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժամանակ առ ժամանակ սոցցանցերում շրջանառվում են հայկական ընտանիքներում թերևս ամենասպասված ուրախ լուրերից, թե ծնվել է հայ փոքրիկ, փոքրիկ Ալբերտը։ Ու անմիջապես մարդիկ պարզ բարությամբ այդ ուրախ լուրը վերագրում են ինձ, երբեմն միայն նյութի վերնագիրը կարդալով՝ շնորհավորանքներ ուղղորդում ինձ ու ընտանիքիս։ Ես միանշանակ ուրախ ու պատվաբեր եմ համարում, որ որդուս ոչ միայն պատվոգրերով, այլ ազգային մակարդակով են ընկալում որպես ազգային հերոս ու նորածիններին ի պատիվ Ալբերտիս կոչում են՝ «Ալբերտ»։ Առողջ ու խաղաղ մեծացե՛ք։
Աղավաղված ինֆորմացիաները պարզաբանելով, հանրային կերպով հայտարարում եմ` իմ ընտանիքում համալրում չի եղել»։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



