Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Տեխնիկական առաջադրանքների մշակման ծրագրային ինժեներների եզակի դերը CodeSignal ընկերությունում

SOCIETY

Եթե Դուք CodeSignal-ում անցել եք Ծրագրավորման սերտիֆիկացված թեստավորումներից (Certified Coding Assessment) որևէ մեկը կամ տեխնիկական հարցազրույցի ժամանակ հանդիպել եք որևէ առաջադրանքի CodeSignal-ի շտեմարանից, ապա առնչվել եք մեր Տեխնիկական առաջադրանքների մշակման ծրագրային ինժեներների (Technical Assessment Developers) թիմի աշխատանքի հետ։ Տեխ առաջադրանքների ինժեներները պատասխանատու են ծրագրավորման հետաքրքիր առաջադրանքների մշակման համար, որոնք օգնում են գործատուներին գնահատել թեկնածուի ինժեներական կարողությունների լայն շրջանակը։

Սա բավականին յուրահատուկ հաստիք է, որը պահանջում է ստեղծարարություն, software-ի վերաբերյալ ծավալուն գիտելիք, ինչպես նաև շարունակ սովորելու ու բացահայտելու եռանդ։ Տեխ առաջադրանքների ինժեներների աշհաստիք կա աշխարհի ընդամենը մի քանի կազմակերպությունում միայն, ուստի որոշեցինք «լույս սփռել» մեր թիմի կատարած յուրատեսակ աշխատանքի վրա։

No description available.

Ինչո՞վ են զբաղվում Տեխ առաջադրանքների ինժեներները

Մեր թիմը ստեղծում է գործնական առաջադրանքներ, որոնց լուծումները պահանջում են հստակ ինժեներական հմտությունների կիրառում (backend, frontend, DevOps, analytics, data science, mobile development և այլն)։ Աշխատանքն ունի երկու ուղղվածություն․ առաջադրանքների շտեմարանի համալրում, որը մեր հաճախորդ-ընկերությունները կարող են օգտագործել աշխատանքի դիմորդների հմտությունները գնահատելու համար, և ծրագրավորման սերտիֆիկացված թեստավորումների (Certified Coding Assessment) կազմում և մշակում, որը հասանելի է յուրաքանչյուրի համար։

-         Շարունակաբար թարմացնում են CodeSignal-ի առաջադրանքների շտեմարանը հաճախորդ-ընկերությունների համար

Տեխ առաջադրանքների ինժեներները պատասխանատու են առաջադրանքների հարուստ շտեմարանի (մոտ 4․000 առաջադրանք) թարմացման և դրանց ստեղծման ու մշակման գործընթացների օպտիմալացման համար։ Մեր հարթակը կիրառող կազմակերպությունները կարող են օգտագործել այդ առաջադրանքները տեխնիկական մասնագետների ներգրավման պրոցեսում, որպեսզի չափեն վերջիններիս իրական կարողությունները՝ հնարավորինս անկողմնակալ կերպով ։ Թեև հաճախորդները կարող են մշակել  իրենց ընկերության համար հատուկ  թեստեր, մեր թիմի աշխատանքն է ապահովել նրանց տարբեր թեմաների շուրջ կազմված առաջադրանքների լայն ընտրությամբ։ Մենք կենտրոնանում ենք աշխատանքին սերտ առնչվող՝ գործնական առաջադրանքների վրա, որոնք կօգնեն մեր հաճախորդներին նվազեցնելու կողմնակալությունն իրենց հարցազրույցների ընթացքում։

CodeSignal հարթակն ունի երկու հիմնական օգտատեր․ գործատուն, ով օգտագործելու է առաջադրանքները աշխատանքի ընդունման համար և թեկնածուն, ով լուծելու է դրանք։ Երկու կողմերի համար էլ լավ փորձառություն ապահովելու ճանապարհին մենք ունենում ենք, այսպես կոչված, Գոլդիլոկի խնդիր. առաջադրանքները պետք է լինեն բարդ, բայց իրատեսական։ Դրանք պետք է լինեն հետաքրքիր, սակայն նախատեսված չլինեն «ընթերցանության» հմտությունը ստուգելու համար։ Դա չպետք է լինի մի բան, որի հետ թեկնածուն առնչվել է հազարավոր անգամներ, սակայն չպետք է լինի նաև մի բան, որն «օդից է ընկել»։ Այն լուծելը պետք է խլի անհրաժեշտ չափով ժամանակ։

-         Մշակում են մեր Ծրագրավորման սերտիֆիկացված թեստավորումները (Certified Coding Assessments)

Մեր աշխատանքի ամենաբարդ հատվածներից է Ծրագրավորման սերտիֆիկացված թեստավորումների կազմումը, ինչի միջոցով կարելի է գնահատել ծրագրավորման մի շարք առանցքային հմտություններ։ Քանի որ մեր առաջադրանքները դարձել են ոլորտային ստանդարտ ծրագրավորողների համար, պետք է զգուշորեն մոտենանք և կարողանանք երաշխավորել առաջադրանքների բալանսավորված լինելը, անաչառությունը և գրագողությունից պաշտպանված լինելը։ Մենք շարունակաբար բարելավում ենք մեր ունեցած առաջադրանքները և պլանավորում ավելացնել դրանց թիվը՝ աշխատանքային այլ ոլորտներ ստանդարտացնելու համար։

Առաջադրանքների և խնդիրների մշակումը ժամանակատար գործընթաց է։ Մենք թիմի ներսում և դրանից դուրս մշտապես քննարկում, դիտարկում և թեստավորում ենք առաջադրանքները։ Ընդհանուր առմամբ, մենք սերտ համագործակցում ենք մեր հետազոտողների թիմի հետ, որպեսզի ստանանք ակադեմիական տեսակետ և վստահ լինենք, որ ստեղծվելիք առաջադրանքները լուծում են թեկնածուների գիտելիքները չափելու խնդիրը։  Մենք նաև աշխատում ենք CodeSignal-ի պրոդուկտը մշակող թիմի  հետ՝ համոզվելու համար, որ մեր IDE-ն և հարթակը ապահովում են տարբեր տեսակի առաջադրանքների համար անհրաժեշտ ֆունկցիոնալություն ։

Կամուրջ ծառայելով հետազոտման և պրոդուկտի միջև՝ Տեխ առաջադրանքների ինժեներներն առանցքային ազդեցություն ունեն CodeSignal հարթակի օգտատերերի փարձառության վրա։

  • Մասնակցում են CodeSignal հարթակի կառուցման գործընթացին

Տեխ առաջադրանքների ինժեներները նաև մասնակցում են  են CodeSignal հարթակի կառուցմանը և պրոդուկտի մշակմանը՝ աշխատելով հարթակի այն բաղադրիչների վրա, որոնք կապված են առաջադրանքների և թեստերի մշակման հետ։ Համակարգում շարունակ ավելացնում ենք նոր լեզուներով առաջադրանքներ մշակելու և դրանք լուծելու հնարավորություններ։ Ինչպես նաև զարգացնում ենք առաջադրանքներ կազմելու համար անհրաժեշտ գործիքակազմը։

Ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ Տեխ առաջադրանքների ինժեներ լինելու համար

Տեխ առաջադրանքների ինժեներների դերը բավականին յուրահատուկ է։ Աշխատանքը լավ կատարելու համար անհրաժեշտ է հասկանալ ինժեներական տարբեր ուղղությունները և դրանց համար անհրաժեշտ հմտությունները։ Օրինակ՝ կարևոր է հասկանալ, թե ինչ հմտություններ են անհրաժեշտ frontend engineer լինելու համար, և ինչպես կարելի է մշակել տվյալ հմտությունը ճշգրիտ և անկողմնակալ կերպով գնահատող առաջադրանք։

Տեխ առաջադրանքների ինժեներներին նաև անհրաժեշտ է համընթաց շարժվել  նոր տեխնոլոգիաների արագ զարգացման հետ։ Ծրագրային ապահովման ոլորտն անընդհատ փոփոխվում է, այդ իսկ պատճառով կան բազմազան լեզուներ ու տեխնոլոգիաներ, որոնց անհնար է տիրապետել ամբողջապես։ Ամեն օր մեր մասնագետները թեստեր են մշակում  նոր տեխնոլոգիաների համար, որոնց հետ նախկինում չեն առնչվել։ Սա նշանակում է, որ Տեխ առաջադրանքների ինժեներները պետք է սիրեն կարճ ժամանակահատվածում նոր բաներ սովորել։ Իսկ Software ոլորտի փորձը նույնպես մեծ առավելություն է։

Կարծո՞ւմ եք Ձեզ կհետաքրքրի CodeSignal-ում Տեխ առաջադրանքների ինժեներների հաստիքը

Մենք ընդլայնում ենք մեր թիմն ու փնտրում ստեղծարար և նպատակասլաց թիմակիցների՝  տեխնիկական հմտությունների գնահատման #1 հարթակի կառուցմանը միանալու համար։

Ավելին իմանալու և հաստիքին դիմելու համար անցեք հղումով

Հոդվածը՝ այստեղ

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia