Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


«Աղքատության մակարդակը կարող է բարձրանալ. շղթայական ռեակցիայով բացասական ազդեցություն ենք տեսնելու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում սոցիալական ու տնտեսական իրավիճակը շարունակում է վատանալ, բայց կառավարությունում հայտարարում են, որ համաշխարհային իրողությունների ֆոնին մեզ մոտ վիճակն այդքան էլ վատ չէ:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը նախ հռետորական հարց է տալիս. «Իսկ երբ այլ երկրներում շատ լավ էր, մեզ մոտ ինչո՞ւ լավ չէր: Իրականում այլ երկրների հետ համեմատություններն ուղղակի անլուրջ մեկնաբանություններ են մեր կառավարության ներկայացուցիչների կողմից: Մեր տնտեսությունն իրականում չի փոխվել, վատ վիճակում է: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, կարճաժամկետում որոշակի դրական սպասումներ կարող ենք ունենալ: Եթե, իհարկե, ճիշտ դիրքավորվենք, հետագայում ևս կարող ենք դիվիդենտներ քաղել այդ իրողությունից: Մինչդեռ այս պահին դեռևս ճիշտ չենք դիրքավորվում, ճիշտ չենք աշխատում: Պատրաստ չենք նաև ներդրումներին, պատրաստ չենք անգամ ՌԴ-ից տեղափոխվող բիզնեսի տեղակայմանը Հայաստանում: Բացի այդ, կան շատ անորոշություններ՝ կապված փոխանցումների հետ: Հարց է նաև, թե հետագայում ճիշտ չաշխատելու հետևանքով Հայաստանն արդյոք կմտնի՞ պատժամիջոցների տակ, թե՞ ոչ: Ամեն ինչ այս պահին բարձիթողի վիճակում է»:

Ն. Սարգսյանը շեշտեց՝ ներկայիս դրությամբ դժվար է կանխատեսել, թե ապագան ինչպիսին կլինի: «Այն նախ կախված է աշխարհում հնարավոր քաղաքական որոշումներից, վերադասավորումներից, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ժամկետից և այլն: Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք ուղիղ ազդեցություն են ունենալու աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ հաշվարկներ իրականացնել: Եթե այսօր ունենք որևէ դրական դինամիկա, ապա կառավարությունն իրավունք չունի արդյունքն իրեն վերագրել: Մեր կառավարությունը, օրինակ՝ բիզնեսների տեղափոխմանն ուղղված քայլերի հաջորդականություն կամ հակաճգնաժամային որևէ պատրաստ ծրագիր չունի»,-ասաց նա՝ շեշտելով, որ այն, ինչ տեսնում են հատկապես ՌԴ-ից բիզնեսների տեղափոխման առումով, իներցիոն բնույթի է:

Նրա խոսքով, իրականում կառավարությունը ոչ թե պետք է հայտարարություններ անի, այլ պետք է գործի, որովհետև շատ դեպքերում հայտարարությունները կարող են վնասել հենց հայ-ռուսական, ՀայաստանԱրևմուտք հարաբերություններին: Անդրադառնալով շարունակական գնաճին՝ նա մի քանի հանգամանք առանձնացրեց. «Սովորաբար նման վիճակում սպեկուլ յանտները միշտ գլուխ են բարձրացնում: Սպեկուլ յացիա է տեղի ունենում և՛ ապրանքների, և՛ փողի շուկայում: Բնականաբար, սպեկուլ յացիան ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա: Բայց գնաճի զսպման համար կառավարությունը պետք է աշխատանք տանի: Հիմնականում գնաճի վերահսկման ու զսպան առումով պատասխանատվություն չեն ստանձնում՝ ասելով, թե դա ԿԲ-ի սահմանադրական պարտականությունն է, ու թող այդ կառույցն էլ զսպի: ԿԲ-ն մի գործիք ունի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, որը կիրառում է, թեպետ, ըստ իս, բավականին սխալվում է. առաջարկով պայմանավորված գնաճի պայմաններում անընդհատ փողը թանկացնելով՝ տնտեսությունն ավելի ենք տապալում: Եթե, ըստ կառավարության գնահատականների, ներմուծվող ապրանքների թանկացումներից կախված գնաճ է, ապա այստեղ վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը չի աշխատի: Սա հայտնի կանոն է, ինչի մասին ԿԲ-ն գիտի, բայց փողը շարունակ թանկացնում է, ինչի հետևանքով բիզնեսի համար վարկավորումը դժվարանում է, ներդրումները նվազում են, բիզնեսի զարգացում տեղի չի ունենում»:

Ինչ վերաբերում է կառավարության քայլերին, ապա տնտեսագետը նկատում է. «Վերջերս հենց կառավարության ղեկավարը խոսեց հնարավոր վատ հետևանքների մասին: Այդ մի խոսքը բավարար էր, որ մարդիկ նետվեն խանութներ ու ինտենսիվ առևտուր անեն: Բնականաբար, բիզնեսը նման պահանջարկի դեպքում շահագրգռված էր լինելու արհեստականորեն գները բարձրացնել: Սա նորմալ կանոն է, բայց կառավարությունը պետք է ուշադիր լինի արտահայտությունների մեջ, ավելի շատ պետք է հույս տա, ապագայի հանդեպ կանխատեսելիության ու կայունության թեզերով հանդես գա: Խոսքը այս կառավարության մասին չէ, խոսքն ընդհանրապես դասական գործելաոճի մասին է: Իսկ այս կառավարությունը լրիվ հակառակն է անում և դրանով ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա: Վերջին գնաճի մեծ մասը հենց կառավարության չկշռադատված հայտարարությունների ու քայլերի արդյունքն էր:Այս կառավարությունն այնքան է ստել, որ եթե անգամ ապագայի հանդեպ հույս էլ տա՝ ասի՝ լավ է լինելու, ոչ ոք չի հավատա: Ի՞նչ է անում բիզնեսը, ի՞նչ է անում ներդրողը: Օրինակ՝ նայում է կառավարության հայտարարություններին ու գործելաոճին ու, ըստ դրա, որոշում է կայացնում: Եվ երբ տեսնում է, որ կառավարությունը մշտապես այլ բան է ասում և բոլորովին այլ բան է իրականացնում, բնականաբար, լուրջ չեն վերաբերվում, չեն հավատում»:

Նրա խոսքով, եթե անգամ ասեն՝ լավ է լինելու, բիզնեսը չի արձագանքելու՝ հաշվի առնելով վստահության բացակայությունը. «Մյուս կողմից՝ երբ ասում են՝ վատ է լինելու, այդ ազդակն ընդունում է սպառողական՝ գնումներ իրականացնող հատվածը: Այստեղ բացասական ազդեցությունն ակնհայտ է լինելու. արդեն տեսնում ենք, որ շատ գնումների հետևանքով ապրանքների գներն օրվա ընթացքում մի քանի անգամ բարձրանում են: Մեծ հաշվով, պետք է տարանջատել կառավարությունների և մեր կառավարության քայլեր ասվածները: Այս պարագայում կառավարությունն ավելի լավ է լռի»:

Ըստ Նաիրի Սարգսյանի, այս փուլում գների նվազում չկա մի քանի պատճառով: «Պատճառներից մեկը կարող է լինել մարդկանց ներհոսքը Հայաստան: ՌԴ-ից մարդկանց ներհոսք կա, բնականաբար, կա նաև սպառում՝ այդ մարդիկ վճարունակ պահանջարկ ապահովող մասսա են: Երբ նման պայմաններում գները բարձրանում են, սովորաբար, դժվար են նվազում: Կնվազեն այն ժամանակ, երբ վճարունակ պահանջարկը նվազի: Այս պահին անգամ վճարունակ պահանջարկի նվազման միտում չկա, դրա համար գների նվազման մասին խոսելն այս պահին վաղ է»:

Իսկ թե այս պայմաններում ի՞նչ է սպասվում Հայաստանի բնակիչներին, որոնց մեծ մասը, ի տարբերություն ռուսների, վճարունակ չէ, նա ասաց. «Հայաստանի բնակչության կեսն աղքատ է, նրանց եկամուտները ձևավորվում են մի քանի աղբյուրներից՝ աշխատավարձ, ՌԴ-ից կամ այլ երկրներից փոխանցվող տրանսֆերտներ, որոշակի եկամուտներ՝ տուրիստական հոսքերի արդյունքում: Հիմա աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենում, տրանֆերտները, ՌԴ-ում առկա իրավիճակով պայմանավորված, կրճատվել են, նաև ռուբլին է արժեզրկվել: Տուրիստական հոսքեր ևս չկան կամ քիչ են, հետևաբար, վերոնշյալ աղքատությունն այս ֆոնին ավելի է շատանալու: Բացի այդ, այս պահին Հայաստան են տեղափոխվում ծառայությունների ոլորտի բիզնեսները, որոնք ՀՀ բնակչության վրա այդքան էլ ազդեցություն չեն ունենալու: Այո, սա երկրի համար օգուտներ բերում է, թեկուզև արտարժույթի մուտքի տեսանկյունից, նաև որոշակի հարկային մուտքեր ապահովում է, բայց ՀՀ բնակչության վրա այս ամենն ուղիղ ազդեցություն դեռևս չի թողնելու: Օրինակ՝ նույն ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն արդեն իսկ իրենց աշխատակազմով են տեղափոխվում: Այո, սպառում իրականացնում են, բայց այս առումով մեր բնակչության համար լուրջ օգուտներ քաղելու ակնկալիք պետք չէ ունենալ: Իրականում դժվար է Ռուսաստանից գործարանը միանգամից տեղափոխել Հայաստան: Մենք չունենք արտադրական տարածքներ: Բիզնեսի տեղակայման որոշակի վայրերում չունենք էլեկտրաէներգիայի, գազի անխափան մատակարարման քանակ: Սրանք հարցեր են, որոնց ՀՀ-ն պատրաստ չէ: Այսինքն, դեռևս հնարավոր չէ իրականացնել այն բիզնեսների տեղափոխությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ՀՀ բնակչության կենսամակարդակի ու եկամուտների աճի վրա»:

Նաիրի Սարգսյանը շեշտեց՝ բացի նրանից, որ ստեղծված պայմաններում առաջիկայում աղքատության մակարդակը կարող է բարձրանալ, այս իրավիճակը ուղիղ ազդեցություն է թողնում նաև Հայաստանի արտահանումների վրա. «Իրավիճակն արդեն իսկ սկսել է թողնել այդ ազդեցությունը: Փոխարժեքի այսպիսի տատանումների ու փոփոխությունների պայմաններում հայկական արտադրանքը ռուսական, ԵԱՏՄ կամ համաշխարհային շուկաներում այլևս մրցունակ չեն լինելու, ինչի հետևանքով արտահանումները կրճատվելու են: Արդյունքում կրճատվելու են նաև աշխատատեղերը, աշխատավարձերը: Մեծ հաշվով, շղթայական ռեակցիայով բավականին բացասական ազդեցություն ենք տեսնելու ՀՀ տնտեսության վրա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.