Լավրովը` Շոյգուի առողջության վատթարացման լուրերի մասին
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կեղծ է անվանել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առողջության վատթարացման մասին լուրերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես չեմ ուզում մեկնաբանել անհեթեթությունը, քանի որ դա հենց հիմարություն է, որը տարածում են ուկրաինական հատուկ ծառայությունները և արտերկրում գտնվող մեր ռուս նեոլիբերալները։ Այս ամենը բացահայտ սուտ է: Բոլորը ողջ են և առողջ», - ասել է նախարարը՝ պատասխանելով Շոյգուի առողջական վիճակի իբր վատթարացման մասին հաղորդագրություններին: Նա հավելել է, որ նախագահի վարչակազմը և երկրի կառավարությունն աշխատում են՝ ելնելով Ռուսաստանի շահերից և իրենց պաշտոնական պարտականություններից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



