«Մտել եմ ընտրատեղամաս, իմ անվան դիմաց արդեն ստորագրված էր ու պեչատը խփված էր». Վեդիի ընտրող
SOCIETY«Մտել եմ ընտրատեղամաս, իմ անվան դիմաց արդեն ստորագրված էր ու պեչատը խփված էր: Ես մոտեցել եմ, ինձ ցույց է տալիս վերեւի ազատ գիծը՝ ուրիշի անունը ու ասում է՝ այստեղ ազատ է, այստեղ ստորագրի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վեդիի ՏԻՄ ընտրություններն մասնակցող բնակիչներից մեկը՝ Սուսաննա Եղյանը:
Նա եկել էր 13/03 տեղամաս՝ քվեարկելու. «45 տարվա մանկավարժ եմ, երկար ժամանակ եղել եմ 18-րդ ընտրատարածքի հանձնաժողովում, այնպես որ, այս բովերով անցել եմ, գերազանց գիտեմ դրանց ֆռռիկները: Ինձ ոչ ոք իրավունք չունի ֆռռացնելու: Այնպես էլ քանոնները դրել է, գիտի՝ չեմ տեսնում: Գերազանց տեսողություն ունեմ»,- բողոքեց քաղաքացին:
Ավելի ուշ քաղաքացին նորից մտավ տեղամաս ու պահանջեց իր ընտրության իրավունքը վերականգնել:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



