Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Կլոր սեղան-քննարկում` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի շուրջ

POLITICS

Ծաղկաձորում հունիսի 27-28-ը տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի շուրջ:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը, Սլովենիային Հանրապետության արդարադատության նախարարության քարտուղար Պիտեր Պավլինը, Իսպանիայի թագավորության Կոմպլուտենսեի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Լորենա Բաքմայեր-Վինթերը, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի և Քրեական իրավունքի ամբիոնի վարիչներ Գևորգ Դանիելյանը և Արա Գաբուզյանը, ոլորտի փորձագետներ, ինչպես նաև Արդարադատության նախարարության այլ աշխատակիցներ:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ողջունելով աշխատանքային հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին նման ձևաչափով քննարկումներ կազմակերպելու և նախագծի վերաբերյալ ԵԽ փորձագետների եզրակացությունը տրամադրելու համար: «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագիծն արդեն շրջանառվել է պետական մարմինների միջև, և, ստացված կարծիքներն ամփոփելով, կարծում եմ՝ կունենանք բավական որակյալ փաստաթուղթ»,- ասել է Արսեն Մկրտչյանը` երկօրյա հանդիպման մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

ԵԽ փորձագետներ Պիտեր Պավլինը և Լորենա Բաքմայեր-Վինթերը բարձր են գնահատել նախագծի աշխատանքային խմբի կատարած ծավալուն աշխատանքն ու, ներկայացնելով նախագծի վերաբերյալ իրենց եզրակացությունը, նշել են, որ վարչական իրավախախտումներին վերաբերող օրենսդրությունը պետք է լիարժեք կարգավորի բոլոր այն ընթացակարգերը, որոնցով պետք է իրականացվի արդարադատությունը և ապահովվի դրա կիրարկման տեսանելիությունը:

Սլովենիայի Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Պիտեր Պավլինն ընդգծել է, որ եզրակացությունում տեղ գտած մեկնաբանությունները բացառապես վերաբերում են եվրոպական չափանիշներին այդ դրույթների համապատասխանեցմանը, ինչպես նաև իրավական ոճի և համակարգման տեսանկյունից ապագա օրենքում անհրաժեշտ համարվող բարելավումներին:

Երկօրյա կլոր սեղան-քննարկման ընթացքում ԵԽ փորձագետներն ու նախագծի աշխատանքային խմբի անդամները, հոդված առ հոդված քննարկելով, իրենց դիտարկումներն ու մեկնաբանություններն են ներկայացրել նախագծի վերաբերյալ:

ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը, ամփոփելով աշխատանքային հանդիպման արդյունքները, նշել է, որ քննարկումները օգտակար են եղել, իսկ ԵԽ փորձագետների գնահատականները՝ ոգևորիչ:

Քննարկումն իրականացվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback