Մեր տղաներն արյուն չեն թափել, որ մենք էսօր լռենք. զոհված զինծառայողների հարազատները կառավարության մոտ են (տեսանյութ)
VIDEOՑորի զորամասի անհետ կորած եւ զոհված զինծառայողների մի քանի ծնողներ այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում, հաղորդում է News.am-ը:
«Մենք գտնվում ենք կառավարության շենքի մոտ, եթե ձեզ համար անտարբեր չի, մեր երկիրը, մեր ազգը, մեր հայրենիքը, եկեք միացեք մեզ, սպասում ենք: Մենք զոհված զինծառայողների հարազատներ ենք, մեր տղաները արյուն չեն թափել, որ մենք էսօր լռենք: Մեր տղերքը կռիվ են տվել հերոսաբար, մեր տղերքը էսօր չկան, մենք իրենց գործը պետք է շարունակենք, մենք ոչ մի կտոր հող չունենք հանձնելու թուրքերին, նամանավանդ մեր կառավարության տարած քայլերով, որ իրանք այսօր հերթով հանձբնու են, ժողովուրդ ջան: Մենք ենք մեր հողերի տերը,սպասում եմ ձեզ, ժողովուրդ ջան»,- ասել է զոհված զինծառայողի հարազատ Եղիշե Զաքունցը:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



