Բայդենը Պուտինին անվանել է «մսագործ» (տեսանյութ)
VIDEOԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ ոչ դիվանագիտորեն է խոսել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին, հայտնում է CNN-ը։ Լեհաստանում ուկրաինացի փախստականների ճամբար կատարած այցի ժամանակ Բայդենը լրագրողների առաջ Պուտինին անվանել է «մսագործ»։
«Նա մսագործ է, ես այդպես եմ կարծում»,- հակիրճ պատասխանել է Բայդենը լրագրողի այն հարցին, թե ինչ է մտածում Ռուսաստանի նախագահի մասին տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Սա Բայդենի առաջին նման հայտարարությունը չէ: Մարտի 25-ին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»։ Նա ենթադրել էր, որ իր անձնական կարծիքը չի տարբերվի ֆորմալ իրավական գնահատականից։
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



