Մարտի 25-ին զոհված Դավիթ Միրզոյանը Խնուշինակ գյուղից էր, 44-օրյա պատերազմի մասնակից
SOCIETYԱրցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով երեկ` մարտի 25-ին, զոհված 44-ամյա Դավիթ Միրզոյանը Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին նրա հարազատներից։
Պայմանագրային զինծառայող Դավիթ Միրզոյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Նա ամուսնացած է, ունի երկու տղա եւ մեկ աղջիկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մարտի 25-ին, Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսյանը (ծնվ. 1990թ.)։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



