Էրդողանն Ալիևին համարում է «լավագույն վերլուծաբաններից մեկը» Ուկրաինայի հետ կապված իրավիճակում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին համարում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի «լավագույն վերլուծաբաններից մեկը», գրում է ՌԻԱ Նովոստին։
«Տարածաշրջան այցելող ղեկավարների հետ քննարկում ենք նաեւ տարածաշրջանի խնդիրները։ Օրինակ՝ իմ եղբայր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեկօրյա այցի ժամանակ մեր հիմնական թեման Ռուսաստանն ու Ուկրաինան էին։ Նա այն առաջնորդներից է, որը բոլորից լավ գիտի Ռուսաստանը։ Նրա հարաբերությունները պարոն Պուտինի հետ քաջ հայտնի են»,- ասել է Էրդողանը:
Նա Ալիեւին անվանել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի «լավագույն վերլուծաբաններից մեկը»՝ նշելով, որ «հնարավորություն է ունեցել նրա հետ խոսել շատ բաց եւ հստակ»։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



