Նավթի գները փոքր-ինչ նվազել են
ECONOMICSՀինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները փոքր-ինչ ընկել են շտկման շրջանակներում՝ մեկ օր առաջ գրանցված ավելի քան 5 տոկոսով աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները:
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.02 տոկոսով՝ մինչեւ 121.58 դոլար բարելի դիմաց։ WTI-ի մայիսյան ֆյուչերսների գինը միաժամանակ նվազում է 0.4 տոկոսով՝ մինչեւ 114.7 դոլար։
Չորեքշաբթի WTI նավթը թանկացել է 2.84 տոկոսով, Brent-ը՝ 5.3 տոկոսով։ Գների թռիչքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում «սեւ ոսկու» պաշարների նվազման տվյալների ֆոնին նավթի դեֆիցիտի մտավախությունների պատճառով։ Մարտի 18-ին ավարտվող շաբաթվա ընթացքում այդ պաշարներն անսպասելիորեն կորցրել են 2.5 մլն բարել։ Վերլուծաբանները 0.1 մլն աճ էին ակնկալում: Բայց հինգշաբթի առավոտյան թանկացումները կանգ առան:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



